Սա է մեր և ձեր տարբերությունը. Շարմազանովը՝ իշխանությանը

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախօրեին հայտնի ռադիոկայանի եթերում էր ապրիլյան իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ղեկավարը , ով հերթական անգամ հնչեցրեց վիճահարույց և պետական շահ չսպասարկող գնահատականներ: Մասնավորապես, հանձնաժողովի նախագահը համաձայնեց այն կեղծ թեզի հետ , թե իբր ապրիլյան քառօրյայի ընթացքում Ստեփանակերտի օդում հայտնվել են հակառակորդի անօդաչու թռչող սարքեր: […]