12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի դեմ իրականացվող գործողությունների շրջանակներում, իշխանությունը նախագահ Սարգսյանի դեմ արդեն 4-րդ գործն է ուղարկում դատարան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 «ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի դեմ իրականացվող գործողությունների շրջանակներում, իշխանությունը նախագահ Սարգսյանի դեմ արդեն 4-րդ գործն է ուղարկում դատարան:
Արդեն մեռելներին են գերեզմաններից հանում` ցուցմունքներ գրել տալիս ու էլի հետ ճանապարհում:
Իշխանության քարոզչությանը հարուստ նյութեր մատակարարելու համար, յուրաքանչյուր գործի հիմքում տարբեր չարչարկված ձևակերպումներ են դնում, որպեսզի հետագայում թանկով ծախեն հասարակության վրա:
Հ․Գ. Զարմանալիորեն մի քանի ամիս առաջ, ներընդդիմադիր որոշ շրջանակներ էլ անընդհատ «նավոդկեք» էին անում Սերժ Սարգսյանի վրա, թե բա` ինչի՞ չեն նստացնում Սերժ Սարգսյանին, ինչի քրեական գործերն առաջ չեն գնում: Դե իշխանությունն էլ անհաղորդ չմնաց այդ հորդորներին, համագործակցությունը համատեղ ջանքերով կայացվեց»:
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ