11 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Այս ամենն էլ չի կարելի մեկնաբանել քաղաքագիտական տեսանկյունից… Այստեղ արդեն հոգեբույժ է պետք

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ու՞մ համար են այս շոուները և ո՞վ է այս ամենի ռեժիսորը

Վերջին օրերին Հայաստանի իշխանությունների և հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող և իրար հաջորդող տարաբնույթ և անտրամաբանական շոուները՝ «գրիչագեյթից» մինչև ժամեր առաջ մի քանի ընդդիմադիր ակտիվիստների բերման ենթարկումը՝ իրականացված ասֆալտին փռելու ոճով ու շատ արագ նրանց ազատ արձակումը ուղղակի չի տեղավորվում նորմալ մարդու ուղեղի մեջ…Որևէ մեկը կարող է ասել՝ ինչի՞ համար էին այս մասկի-շոուներն իրականացվում…Լավ՝ իմաստը՞…

Այսքան ամեն ինչն էժանացնելու իմաստը ո՞րն է..Սա խայտառակություն է…
Իշխանությունները գնում են ինքնաոչնչացման ուղղով…

Հ.Գ. Այս ամենն էլ չի կարելի մեկնաբանել քաղաքագիտական տեսանկյունից…Այստեղ արդեն հոգեբույժ է պետք… Հոգեբանն էլ չի օգնի…»։

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ