26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Ինչ կարելի է ուտել Պահքին

Վարդապետներն ասում են, որ կերակուրները երկու տեսակ են լինում: Մի տեսակը երկրի տարրերից է գոյանում՝ ծառերից ու այլ բույսերից, և դրանք պահքի համար են, ինչպես, օրինակ, ցորենը, իսկ մյուսը գոյանում է կենդանիներից, ինչպես կաթը, կամ էլ ինքը՝ կենդանին է կերակուր դառնում, ինչպես, օրինակ, միսը, և սրանք ուտիքի կերակուրներն են: Պահքի կերակուրներն ընդհանուր են. դրանք կարելի […]

Ինչ խոսել Աստծո հետ Մեծ Պահքից առաջ

Աղերս Աստծուց Մեծ Պահքից առաջ. Հա՜յր Երկնավոր, փա՜ռք Քո Արարչագործությանը երկնքում և երկրի վրա: Փա՜ռք Քեզ, որ արարեցիր մեզ Քո պատկերով ու նմանությամբ և մեզնից առաջ արարեցիր այն ամեն բարիքը, որ մենք վայելում ենք: Գոհություն ենք հայտնում Քեզ, որ մեր մեղսալից կյանքը տեսնելով գթացիր և ուղարկեցիր Քո Միածին Ոդուն, մեր փրկության ծրագիրը Իր կամավոր տանջանքով իրականացնելու համար: Որդի՜ […]

Այսօր սկսվում է Մեծ Պահքը

Այս տարի փետրվարի 8-ից սկսվում է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի մարտի 27-ին: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: […]

Քո անձը մի տուր պոռնիկներին

Մի խանդիր սրտակից կնոջդ եւ չար խորհուրդներ մի հարուցիր քո նկատմամբ: Քո սիրտը կնոջ մի տուր, որպեսզի նա չիշխի քեզ վրա: Մի ընդառաջիր բոզ կնոջը, որպեսզի հանկարծ նրա որոգայթների մեջ չընկնես: Մի հաճախիր երգող ու կաքավող կնոջ մոտ, որպեսզի հանկարծ կուլ չգնաս նրա լրբությանը: Երկար մի նայիր կույսին, որպեսզի չգայթակղվես նրա հմայքով: Քո անձը մի […]

Ի՞նչ ես կարծում, արդյո՞ք Աստված կուզենար քեզ վնասել

Ուսուցիչը հանդիպեց իր սիրելի աշակերտին և հարցրեց, թե ինչպես է ընթանում նրա հոգևոր զարգացումը: Աշակերտը պատասխանեց, որ հիմա կարողանում է իր յուրաքանչյուր օրվա ամեն պահը նվիրաբերել Աստծուն: – Եվ այսպես, հիմա այն, ինչ մնացել է` թշնամուն ներելն է, -ասաց ուսուցիչը: Աշակերտը վախեցած նայեց ուսուցչին: – Դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև ես թշնամի չունեմ: – Ի՞նչ ես […]

Չափով կեր` չփսխես

Բարեկենդանը պահքի սկիզբն է, իսկ Բուն բարեկենդանը՝ Մեծ պահքի սկիզբը: Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն. ուրախության, խրախճանքի օր, որին շաբաթապահք է հաջորդում: Իսկ Բուն բարեկենդան նշանակում է ամենամեծ բարեկենդան, որին հաջորդում է Մեծ պահքը, որն ամենաերկարն ու տևականն է: Բուն բարեկենդանը Մեծ պահքի յոթ կիրակիներից առաջինն է: Այն մեզ հիշեցնում է մարդկային առաջին երջանկությունը: Այս […]

Հռոմի պապն ու Պատրիարք Կիրիլը առաջին անգամ կհանդիպեն՝ քննարկելու քրիստոնյաների կոտորածը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ու Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը առաջին անգամ կհանդիպեն։ Հանդիպումը տեղի կունենա չեզոք տարածքում՝ Կուբայում։ Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 12-ին եւ անմիջապես Հավանայի օդանավակայանում։ «Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակը, որտեղ քրիստոնյաների կոտորածներ են տեղի ունենում, անհապաղ լուծում է պահանջում։ Քրիստոնյա եկեղեցիները պետք է համախմբեն ջանքերը՝ մի կողմ դնելով ներքին հակասությունները […]

Հիսուս Քրիստոսի մկրտության վայրը Համաշխարհային ժառանգության մաս է ճանաչվել

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի գլխավոր գրասենյակում տեղի ունեցած արարողության ժամանակ հայտարարվել է, որ Հիսուս Քրիստոսի մկրտության վայրը Համաշխարհային ժառանգության մաս է ճանաչվում, հայտնում է Благовест-инфо-ն։ Այն մասին, որ Հիսուսը մկրտվել է հենց Բեթանիայում` Հորդանան գետի հովտում̦, ասվում է թե Աստվածաշնչում, թե հետո հնագետների ուսումնասիրություններն են դա հաստատում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառվում են այն օբյեկտները, որոնք առանջնահատուկ կրոնական, մշակութային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի