11 Հունվարի, Saturday, 2025
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Մի՛ արեք, ամոթ է

Ժողովուրդ զենքով ու զինվորական համազգեստով նկարվել այն դեպքում, երբ այդ նկարվողը ո՛չ տվյալ պահին և ո՛չ էլ ընդամենը հինգ րոպե հետո այդ զենքը չի բանեցնելու ու սահման չի պահելու, առնվազն՝ ճիշտ չէ, իսկ ավելի հստակ՝ սխալ է ու գեշ սխալ: Մի՛ արեք, ամոթ է. համը հանել պետք չէ: Գրում է Մարկոս քահանա Մանգասարյանը:

Ով ագահորեն կուտակի, պիտի արժանանա ընդհանուրի անեծքին

Խարդախ կշեռքը պիղծ է Տիրոջ առջեւ, բայց արդար կշեռքը հաճելի է նրան: Ուր թշնամանք է մտնում, այնտեղ կա նաեւ անարգանք: Խոնարհների բերանն իմաստություն է խորհում: Ուղղամիտներին առաջնորդելու է իրենց կատարելությունը, բայց անօրէններին կործանելո ւ է իրենց գայթակղությունը: Հարստությունը չի օգնի բարկության օրը բայց արդարությունը կփրկի մահից: Արդարը մեռնում է եւ մեծ ափսո­սանք թողնում, ամբարիշտների կորուստը […]

Վտանգավոր է դառնում

Սիրելը մարդ արարածի կոչումն է ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ «Մեր ժամանակի բարոյական ճգնաժամը պայմանավորված է նրանով, որ հաճախ ընտանիքը դադարել է օջախ լինելուց և դարձել սոսկ ապրելատեղ»: Գարեգին Ա կաթողիկոս Այսօր դեռ կան ընտանիքներ, սիրելիներ, որոնց կարելի է համարել քրիստոնեական: Բայց քիչ քրիստոնյա ընտանիքներ կան, որտեղ պահպանվել է այն բարի ավանդույթը, երբ ընտանիքի բոլոր անդամները միասին աղոթում […]

Քրիստոսին պատկանող որևէ մեկը չի կորելու

Ձեր հակառակորդները հնարավոր է որ հարվածեն ձեզ: Քրիստոսը երբեք չի ասել, որ մենք նեղություններ չենք ունենա, այլ հակառակը, որ նեղ դռնով պիտի անցնենք ու մեր խաչը կրենք փրկության համար: Բայց, եթե ձեր «տունը կառուցված է ժայռի վրա», ապա հակառակորդի ամենալավագույն հարվածն էլ չի կարող վնասել ձեզ: Այլ ամեն հարվածից դուք ավելի կզորանաք և ավելի կուժեղանաք: […]

Հռոմի Պապի այցը Հայաստան հաստատվեց

Մայր Աթոռ Ս. Էջմիածինը տեղեկացնում է, որ Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը, ընդունելով հրավերը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ իշխանությունների և Կաթոլիկ եկեղեցու, 2016 թ. հունիսի 24-ից 26-ը կայցելի Հայաստան:

Բժշկության աղոթք

Փարատի՛ր ցավերն ու բժշկի՛ր հիվանդությունները քո ժողովրդից, Տեր Աստուած մեր, բոլորին կատարյալ առողջություն շնորհիր` Քո ամենահաղթ խաչի նշանով, որի միջոցով մարդկության տկարությունը վերցրեցիր եւ դատապարտեցիր մեր կյանքի եւ փրկության թշնամուն: Դու ես մեր կյանքն ու փրկությունը, բարերար եւ բազումողորմ Աստված. միայն Դո՛ւ կարող ես ներել մեր մեղքերը եւ մեզանից հեռացնել ախտերն ու հիվանդությունները. Քեզ են […]

Ընտրիր որն ուզում ես` ումից է կախված երկիրը

Երկրի ղեկավարների դերը մեծ է ժողովրդի հավատքի, բարոյականության հաստատման եւ ճիշտ ուղիով ընթանալու հարցում:  Կարծիքներ կան, որ ղեկավար անձանց կյանքն ու օրինակն այդքան էլ մեծ ազղեցություն չունեն ամբողջ ժողովրդի վրա, և ժողովուրդը ներքևից պետք է սկսի ընթանալ դեպի բարին ու ճշմարիտը: Սակայն այս կարծիքն ամբողջությամբ չի կարող վավերական լինել: Օրինակ` երբ հրեաների առաջնորդը` Մովսես մարգարեն, […]

Վաղը Առաքելական եկեղեցին կնշի Ծաղկազարդը

Վաղը` ապրիլի 9-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կնշի Քրիստոսի հրաշափառ մուտքը Երուսաղեմ՝ Ծաղկազարդի տոնը: Այդ առթիվ բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակված է մանուկների օրհնության օր, քանի որ մանուկներն էին, որ տաճարում Հիսուսին ողջունեցին՝ աղաղակելով. «Օվսաննա, օրհնություն Դավթի որդուն»: Մեծ պահքի վերջին կիրակի օրը նշվող տոնը նվիրված է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի