25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչու է աղոթքն անպատասխան մնում

Սուրբ Հակոբը պատանի հասակից ապրել է ճգնությամբ և իր սրբա­կենցաղ կյանքի համար Աստծուց ստացել է մարգարեության, հրաշազոր֊ծության և այլ շնորհներ: Նա ինչ որ Աստծուց խնդրել է, դա անմիջապես տրվել է նրան: Մենք ինքներս էլ երբեմն ցանկանում ենք, որ այդպիսի մեծ կարողություն ունենանք, և մարդկանցից շատերն ուզում են, որ իրենց երազանքներն ու ցանկություններն անմիջապես կատարվեն:

Սակայն մենք երբեմն ինքներս էլ չենք գիտակցում, թե որն է մեզ օգուտ և որը վկաս: Մի ցանկալի բան, ըստ մեր մարդկային հայացքի, թվում է, թե ու­րախություն և թեթևություն կբերի մեր կյանքի մեջ, բայց հնարավոր հետևանքների մասին մենք ճշգրտությամբ երբեք չենք կարող իմանալ: Եվ Ամենատես Աստված, իմանալով, թե որն է մեզ օգուտ և որը’ վնաս, երբեմն չի պատասխանում մեր խնդրանքներին մեր օգուտի համար, ճիշտ այնպես, ինչպես որ բժիշկը ուշադրություն չի դարձնում հիվանդի ցանկություններին, այլ ամեն ինչ անում է նրան բուժելու համար` շատ հա­ճախ նույնիսկ դառը դեղ տալով:

Եթե մենք բոլորս մեր ներկայիս հոգեվի­ճակով այնպիսի կարողություն ունենայինք, ինչպիսին որ ուներ Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետը, ապա մեր ցանկությունների անհապաղ իրագործմամբ հաճախ կվնասեինք և ինքներս մեզ, և մեր շրջապատին: Մինչդեռ Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետն իր սրբակենցաղությամբ վեր էր այս ամենից:

Մեզ բոլորիս համար այս առնչությամբ շատ օգտակար կլինի մեր եկեղեցու մեծագույն սրբերից մեկի` Սուրբ Ստեփանոս Սյունեցու խրատը. «Խնդրեցեք այն փնտրելին, որը ձեզ պետք է գտնել», այսինքն` միայն այնպես, ինչպես հաճելի է Աստծուն: Իսկ թե ինչպես է հաճելի Աստծուն, մեզ բոլորիս սովորեցրել է Քրիստոս` ասելով. «Նախ խնդրեցեք Աստծու արքայությունը և Նրա արդարությունը, և մնացած ամեն ինչ Աստված ձեզ ավելիով կտա» (Մատթ. 6.33):

Քրիստոնեության իսկությունը

Ադամ քահանա Մակարյան

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ