27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Ինչպես աղոթել երեխաների համար

Հայր, շնորհակալ եմ, որ արժանացրիր ինձ լինելու ընտանիքի հայր (մայր), զավակներ պարգևեցիր և ես դավանում եմ, որ նրանք Քո՜ երեխաներն են, որովհետև Դո՜ւ նրանց կյանք տվեցիր, կենդանացիր և վերածնեցիր Քո Սուրբ Հոգով` որդեգրելով և ընդունելով նրանց Եկեղեցուդ մեջ: Այժմ խնդրում եմ, պահիր նրանց բարեշնորհ վիճակում մինչև վերջն իրենց երկրավոր կյանքի և արժանացրու նրանց մասնակից լինելու […]

Հրեշտակները հատուկ կերպով են պահպանում երեխաներին

Քրիստոնյա ծնողների համար հստակ է այն, որ իրենց գորովագութ սիրո և պաշտպանության կողքին իրենց երեխաների ամենամեծ պաշտպանն ու պահապանն Արարիչ Տերն է: Ուստի դեռ փոքրուց նրանք իրենց երեխաներին սնում և մեծացնում են Երկնավոր Հոր սիրով և խոսքով, այսինքն՝ երեխաների մտավոր և ֆիզիկական ուժերի զարգացմանը զուգահեռ չեն մոռանում նաև նրանց հոգու և հոգևոր կյանքի մասին: Նրանց […]

Դրանց վերջը դժոխքի հատակն է

‪Համբերությունը‬, պարզվում է նաև իմաստություն է տալիս մարդուն, իսկ համբերության բացակայությունը անխելքություն: Ուրեմն եթե մենք չսովորենք համբերել, ապա ինքներս մեզ շատ խոցելի կդարձնենք անխելքությանը և սխալ որոշումներ կկայացնենք, թեև այդ որոշումները կթվան ճիշտ: Տեսեք թե ինչ է ասում Աստծո Խոսքը Առակաց գրքում: «Համբերատար մարդն օժտված է մեծ խոհեմութեամբ, բայց կարճամիտը շատ է անխելք»: (Առ 14:29) […]

Ինչ է Աստված խոստանում իր սիրելիներին

Տիրոջ աչքն իր սիրելիների վրա է, Նա նրանց զորության պաշտպանն է, ուժի ամրությունն է, ապաստան է խորշակից և հովանի՝ միջօրեի տապից։ Պահպանություն է գայթակղությունից և ապահովություն գլորումից. վեհացնում է հոգին, լուսավորում աչքը, մարդկանց տալիս է բժշկություն, օրհնություն և կյանք։ Սիրաք 30:18,19

Սուրբ Նունե եւ Մանե կույսերի հիշատակության օր

Սբ. Նունե և Սբ. Մանե կույսերը Սբ. Հռիփսիմյանց կույսերի խմբից էին, որոնք 70 հոգով Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ թողել էին Հռոմն ու եկել Հայաստան: Հռոմից կույսերն անցնում են Եգիպտոս, այստեղից էլ՝ Երուսաղեմ: Երուսաղեմում նրանց տեսիլքով երևում է Տիրամայրը և պատվիրում գնալ Հայաստան: Ճանապարհին նրանցից ոմանք բաժանվում են խմբից, ոմանք մնում Եդեսիայում, ոմանք՝ լեռներում ու քարայրներում, […]

Հիսուս Քրիստոսի անվան զորությունը

Քրիստոս աղոթքի մասին ասաց. «Ինչ որ ուզեք Իմ անունով, այն կա­նեմ» (Հովհ. 14.13): Նաև ասաց. «Մինչև հիմա Իմ անունով ոչինչ չխնդրցիք խնդրեցեք և պիտի ստանաք, որպեսզի ձեր ուրախությունը լիակատար լինի» (Հովհ. 16.24): Հետևաբար, բացի աղոթքից մեծ զորություն ու­նի նաև Քրիստոսի անունը: Այս առումով շատ հետաքրքրական է Հին Կտակարանից ամաղեկացիների դեմ հրեաների պատերազմի պատմութ­յունը, երբ Մովսեսը լեռան […]

Ինչ է ասում Աստվածաշունչը աշխարհի հարւստներին

Ներկա աշխարհիս հարուստներին պատվիրիր որ չհպարտանան, եւ չապավինեն սնոտի հարստությանը, այլ Աստծուն, որ մեզ առատապես ամեն ինչ տալիս է վայելելու համար։ Պատվիրիր բարիք գործել, բարի գործերով հարստանալ, լինել առատաձեռն, բարեսեր, իրենց ունեցվածքից ուրիշին էլ բաժին հանել` իրենց համար բարի հիմք դնելով հանդերձյալում, որպեսզի ձեռք բերեն ճշմարիտ կյանքը: 1 Տիմոթեոս. 6:17-19

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված