25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Հինգշաբթի օրվա աղոթք

Ներող և ներգործող բարիքների, բազմագութ ողորմած Տեր իմ և Աստված իմ, որ այս օրը ջրին հրամայեցիր իրենից հանել ծովի զեռուններ ու ձկներ և երկնքի թռչուններ, և օրհնեցիր նրանց աճել ու բազմանալ և մինչև այսօր ու այսուհետև խնամարկում ես նրանց: Եվ արդ, ես` բազմամեղս, ընկած աղաչում եմ քեզ, առատաձեռն և ամենագութ Տեր, մի՛ զրկիր բազմամեղիս քո […]

Երեկոյան աղոթք

Ո՜վ գթած Հայր, բարեխնամ արարիչ բոլոր արարածների, ընդունի՛ր քեզ ծառայողներիս այս պաղատանքը երեկոյան այս ժամին, Դու, որ առատորեն Քո բարի պարգեւներն ես տալիս բոլորին: Ողորմի՛ր Տե՜ր, ամբողջ աշխարհին և մանավանդ Քո Սուրբ Եկեղեցուն.- հիվանդներին, վշտահարներին, ճամփորդներին, նավորդներին, խոստովանողներին, ապաշխարողներին և հանգուցյալ հոգիներին, որովհետեւ Դու, ամենակա՜լ Տեր, գիտես մեր պետքերն ու կարիքները` մեր խնդրածից և գիտցածից […]

Աղոթք չորեքշաբթի օրվա

Աղաչում եմ քեզ, քո առջև ընկնելով, Տեր իմ և Աստված իմ, անճառ ճառագայթ և անհասանելի լույս և լուսեղեն դասերի ստեղծող, երկնքի լուսավորներին հորինող, Սուրբ Երրորդություն, որ այս օրը գոյացրիր արեգակը, լուսինն ու աստղերը և նրանց տեղավորեցիր երկնքում` լուսավորելու արարածներիս և ցույց տալու ժամ ու ժամանակ, օր ու տարի, և արդ, ես` լույսից զրկվածս և մեղքի […]

Երեկոյան աղոթք քնելուց առաջ

Գոհանում եմ Քեզանից, Տեր իմ և Աստված իմ, ու օրհնում և փառավորում եմ Քո սուրբ անունը, որ պահպանեցիր Քո անարժան ու մեղաւոր ծառային այս ցերեկ և խաղաղությամբ հասցրեցիր երեկոյան ժամին: Եվ այժմ աղաչում եմ Քեզ, Տեր իմ և Աստված իմ, որ ստեղծեցիր ցերեկը՝ գործելու և գիշերը՝ մեր տկար բնության հանգստի համար, արդ, տուր Քո ծառային […]

Աղոթք անպտուղ զույգերի համար

Այսօրվա Աստվածանչյան ընթերցումն է Եբրայեցիների նամակի 11:1-31, որը կարող եք կարդալ այստեղ: Այսօրվա մեր աղոթքները, սիրելիներ, պիտի ուղղենք դեպի բավականին տարածված մի խնդիր, որ առկա է բազմաթիվ երիտասարդ ընտանիքներում, դեպի երեխա չունենալու խնդիրը։ Հայաստանում, օրինակ, այս խնդրին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ ընտանիք։ Ամեն նորաստեղծ ընտանիքի համար սիրո սպասված պտուղ են զավակները, սակայն երբեմն առողջական կամ հոգեբանական […]

Եկեղեցում հոգևորականների են դանակահարել ուղիղ եթերում /Տեսանյութ/

Ավստրալիայի ոստիկանությունը երկուշաբթի օրը Սիդնեյի եկեղեցում տեղի ունեցած դանակահարությունը կրոնական դրդապատճառներով «ահաբեկչական գործողություն» է հայտարարել: 16-ամյա տղան ձերբակալվել է այն բանից հետո, երբ ասորական ուղղափառ եկեղեցում պատարագի ժամանակ դանակով հարձակվել  և հարվածներ է հասցրել  եպիսկոպոսի, քահանայի և եկեղեցի այցելողների վրա։ Առնվազն չորս մարդ ստացել է «կյանքի համար վտանգ չսպառնացող» վնասվածքներ, հայտնում է ոստիկանությունը։ Հարձակվողը նույնպես […]

Ստանալու ենք ՊԱՏԻՎ և ՀԱՅՐԵՆԻՔ, այսքանը, մանացածը աղբ է. Բագրատ Սրբազան

Ստանալու ենք ՊԱՏԻՎ և ՀԱՅՐԵՆԻՔ, այսքանը, մանացածը աղբ է Այս շարժմանը մասնակցելիս մենք պետք է ո՛չ մի ակնկալիք, ո՛չ մի հավակնություն չունենանք, ո՛չ մի նյութականացված բան։ Մեկ նյութական բան կա՝ ՀԱՅՐԵՆԻՔ, այն էլ նյութական չի․․․ Յուրաքանչյուր մարդ պետք է հանձնառություն ունենա՝ ահավասիկ ես, ինձ ուղարկիր, Տեր։ #Բագրատ_Սրբազան-ի խոսքը Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ Տավուշը հանուն հայրենիքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի