26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Արհեստական աբորտի դեմ /տեսանյութ/

Աբորտը մարդկության առջեւ ծառացած ամենամեծ խնդիրն է: Եթե գիտակցված սեփական երեխային սպանող ծնողներից շատ-շատերը ծանոթ լինեին Աստծո խոսքին, որը օրհնում է ամեն երեխայի ծնունդը, քանի որ ամեն երեխա Աստծո ողորմությունն է, դժվար սպանեին իրենց երեխաներին: Այո, սա մարդասպանություն է, քանի որ մոր որովայնում սաղմնավորման առաջին օրից սաղմը հոգի ունի, որն Արարիչն է տալիս: Այսօր սելեկտիվ […]

Աղոթք հիվանդների համար

Օգնիր մեզ, Տե՛ր, օգնիր, Աստված Փրկիչ մեր, Քո մեծ և փառավորյալ անվանդ համար: Ե՛կ, Տե՛ր, տեսության հիվանդացած հոգուս, դիր Քո ձեռքն իմ վրա և բժշկիր՝ ասելով. «Զորացի՛ր, վերցրո՛ւ քո մահիճը և գնա կյանքի արդարության տանող ճանապարհով»: Տեր Աստված մեր, փարատիր ցավերն ու բժշկիր հիվանդությունները Քո ժողովրդից, և ամենահաղթ խաչիդ նշանով բոլորին կատարյալ առողջություն շնորհիր, որով […]

Երկնավոր Հայր, շնորհիր փարթամացած մեծատուններին ողորմած, բարի ու գթառատ հոգի

Երկնավո՛ր Հայր, ազատի՛ր գերվածներին և փրկի՛ր բանտարկվածներին, նավորդներին բարվո՛ք առաջնորդիր և ծովի ալիքներից փրկի՛ր, ճանապարհորդներին անխռով իրենց աշխարհն ու ժառանգությա՛նը վերադարձրու, ազատի՛ր դիվահարներին, առողջացրո՛ւ հիվանդներին և այլ ախտերով տառապողներին փորձանքներից փրկի՛ր, համբերողներ ու իմաստուններ դարձրու իրենց վշտի պահին: Շնորհի՛ր աղքատներին համբերության սուրբ վարք, շնորհի՛ր փարթամացած մեծատուններին ողորմած, բարի ու գթառատ հոգի, նաև պարգևի՛ր կատարյալ սեր աղքատների […]

Իսկ ու՞ր է Աստված

«Հավատով է, որ Աբրահամը, երբ կանչվեց, հնազանդվեց և գնաց այն տեղը, որն ստանալու էր որպես ժառանգություն. ելավ գնաց և չգիտեր՝ ուր էր գնում… Հավատով է, որ Աբրահամը իր փորձության մեջ Իսահակին որպես զոհ մատուցեց…  Քանզի իր մտքում մտածեց, թե Աստված կարող է մեռելներից էլ հարություն տալ Իսահակին» (Եբր. ԺԱ 8, 17,19)։ Աբրահամի պատմությունը շատ ուսանելի […]

Օգնիր Տեր, որ Քեզ չուրանամ

Օգնիր ինձ  Տեր իմ,որ Քեզ չուրանամ, որ չկուրանամ աշխարհի փայլից:Օգնիր ինձ, Տեր իմ,որ չթուլանամ, որ չհեռանամ Քո օրհնությունից: Օգնիր խնդրում եմ, որ ես, տարբերեմ բողոքն`աղոթքից, վախը`զղջումից , և անհոգությունը՝ վստահությունից: Եվ փոխիր, Տեր  վախս քաջության, երկմտությունս՝ հաստատ հավատքի, անհուսությունս՝ անսասան հույսի, և թուլությունս`անխախտ զորության: Տուր Տեր, որ նստեմ մոտ քո ոտքերի, ոչ թե սեղանի պատվավոր […]

Ինչն է մարդուն մոտեցնում Աստծուն

Իմաստության սկիզբը իմաստություն սովորելու ճշմարիտ ցանկությունն է, իսկ սովորելու ցանկությունը նրա նկատմամբ տածած սերն է, նրա օրենքների պահպանությունը գութն է, նրա օրենքների յուրացումը՝ անեղծության հաստատունությունը: Իսկ անեղծությունը մարդուն մոտեցնում է Աստծուն, և իմաստության ցանկությունը տանում է դեպի արքայություն (Իմաստ. 6։18-21)։

Ներելը դժվար է, բայց՝ հնարավոր

Ապաշխարանքի ու զղջման ամենակարևոր բաղադրիչներից մեկը ներողամտությունն է: Հնարավոր է, որ որոշ մարդիկ ձեզ ցավ են պատճառել կամ մեծ վատություն արել: Իրենց նկատմամբ ձեր մեջ ատելություն կամ չկամություն ունենալով` դրանից չեք օգտվում: Որովհետև այդ ատելությունը ձեր մեջ է ու ձեզ է ուտելու որդի պես, այլ ոչ թե իրենց: Ներել էլ դժվար է: Բայց Հիսուսի հետ ամեն […]

Կեսուրը, կեսրարը, աները կամ զոքանչը խառնում են իրենց կյանքը

Շատ երիտասարդ ընտանիքներում բաժանումի հասնող խնդիրներ կան, որովհետև երիտասարդներին թվում է, թե կեսուրը, կեսրարը, աները կամ զոքանչը խառնում են իրենց կյանքը: Սա չեմ մերժում, բայց երբ մոտից ես նայում, տեսնում ես, որ երիտասարդները բնավ չեն սիրում դիմացինի ծնողին: Օրինակ, Քրիստոնյա հարսը բողոքում է կեսուրից ու Քրիստոնեական պատասխան փնտրում: Բայց արի ու տես, որ հարսը բնավ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի