Ներելը դժվար է, բայց՝ հնարավոր
Ապաշխարանքի ու զղջման ամենակարևոր բաղադրիչներից մեկը ներողամտությունն է:
Հնարավոր է, որ որոշ մարդիկ ձեզ ցավ են պատճառել կամ մեծ վատություն արել: Իրենց նկատմամբ ձեր մեջ ատելություն կամ չկամություն ունենալով` դրանից չեք օգտվում:
Որովհետև այդ ատելությունը ձեր մեջ է ու ձեզ է ուտելու որդի պես, այլ ոչ թե իրենց: Ներել էլ դժվար է: Բայց Հիսուսի հետ ամեն ինչ հնարավոր է:
Որպես առաջին քայլ, որպեսզի ներսիդ վերքը դարմանվի, գոնե նրան վատ բան մի՛ կամեցիր: Ու սա միայն սկիզբն է: Մի՛ վախեցիր այսպես վարվելուց:
Ներելով ավելի կաճես: Մի՛ վախեցիր ուրիշի չարությունից: Ի՞նչ կարող է անել մարդը Աստծո զավակին: Հիշու՞մ եք Հիսուսն ինչ ասաց «Հայր Մեր»-ը սովորեցնելիս: «Եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների» (Մատթևոս 6.14):
Արմեն Հարեյան
Ֆեյսբուքյան գրառում