02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Մեր ձեռքին են Աստծուն տեսնելն ու չտեսնելը

«ԵՍ ՄԻԱՅՆ ՆՐԱՆԻՑ ԵՄ ՍԱՐՍԱՓՈՒՄ ՈՒ ԴՈՂՈՒՄ, ԱՐՏԱՍՎՈՒՄ ՈՒ ՄԵԾԱՊԵՍ ՀԱՌԱՉՈՒՄ, ՈՐ ԿԱՐՈՂ ԵՄ ԱՍՏԾՈՒ ՍԻՐՈՒՑ ԶՐԿՎԵԼ, ՆՐԱ ՔԱՂՑՐ ԿԵՐՊԱՐԱՆՔԸ ՉՏԵՍՆԵԼ ԵՎ ՆՐԱ ԵՐԱՆԱՎԵՏ ՁԱՅՆԸ ՉԼՍԵԼ» «Չարհամարհենք Աստծո համբերատարությունն ու ներողամտությունը, քանի որ Աստծո բարությունը մեզ ապաշխարության է հրավիրում։ Մեր խստասրտության ու անզեղջ սրտի պատճառով մեզ համար բարկություն չդիզենք Աստծո արդար դատաստանի բարկության օրը Աստծո, […]

Ինչ ասաց Հիսուս Քրիստոսը հարստության մասին

Ժողովրդի միջից մէկը նրան ասաց. «Վարդապե՛տ, ասա եղբօրս, որ ժառանգութիւնը ինձ հետ բաժանի»: 14 Եւ նա նրան ասաց. «Ո՛վ մարդ, ինձ ո՞վ դատաւոր կամ բաժանարար կարգեց ձեր վրայ»: 15 Ապա ժողովրդին ասաց. «Տեսէք, որ զգոյշ լինէք ամէն տեսակ ագահութիւնից, որովհետև մարդու կեանքը իր կուտակած հարստութեան մէջ չէ»: 16 Եւ նրանց մի առակ պատմեց ու ասաց. […]

Սա առևտուր է, սեր չէ

Մենք պիտի զգույշ լինենք, որ ՍԵՐԸ չշփոթենք «ես քեզ դու ինձ» սկզբունքի հետ: Սա առևտուր է, սեր չէ: Քո միջի սերն այն է, ինչ քեզանից բխում է դեպի դուրս, անկախ որևէ հանգամանքից, այլ ոչ թէ այն ինչ դու ակնկալում ես ստանալ շրջապատից: Եթե մարդկանց բարիք պարգևելու այդ բխումը քո մեջ չլինի, դու չես կարող նույնիսկ […]

Աղոթք Հայր Աստծուն

Մանկությունն իմ Քեզանով և ի սեր Քեզ անցկացվի, իմ երիտասարդությունը Քեզանով փառավորվի, իմ ծերությունը Քեզանով բարեբեր լինի, իմ մահը Քեզանով կենդանանա, և Դու լինես իմ ողջ կյանքի մատակարարն ու վայելչապես կարգավորողը: Տես մարդասեր, անձիս պաղատանքները, լսիր աղոթքները՝ իմ շուրթերից, պարգևիր ինձ իմ խնդրվածքները, ունայն մի արձակիր ինձ Քեզանից, Թագավոր առատապարգև, զարդարիր իմ անզարդությունն այս աղոթքների […]

Աստվածաշունչը սովորեցնում է

Եթե մարդ արդարություն է սիրում, ապա արդարության վաստակի արդյունքը առաքինությունն է, որովհետև նա է, որ սովորեցնում է գիտություն և խոհեմություն, արդարամտություն և արիություն, որոնցից առավել պիտանի բան չկա մարդու կյանքում (Իմաստ. 8։7)։

Արհեստական աբորտի դեմ /տեսանյութ/

Աբորտը մարդկության առջեւ ծառացած ամենամեծ խնդիրն է: Եթե գիտակցված սեփական երեխային սպանող ծնողներից շատ-շատերը ծանոթ լինեին Աստծո խոսքին, որը օրհնում է ամեն երեխայի ծնունդը, քանի որ ամեն երեխա Աստծո ողորմությունն է, դժվար սպանեին իրենց երեխաներին: Այո, սա մարդասպանություն է, քանի որ մոր որովայնում սաղմնավորման առաջին օրից սաղմը հոգի ունի, որն Արարիչն է տալիս: Այսօր սելեկտիվ […]

Աղոթք հիվանդների համար

Օգնիր մեզ, Տե՛ր, օգնիր, Աստված Փրկիչ մեր, Քո մեծ և փառավորյալ անվանդ համար: Ե՛կ, Տե՛ր, տեսության հիվանդացած հոգուս, դիր Քո ձեռքն իմ վրա և բժշկիր՝ ասելով. «Զորացի՛ր, վերցրո՛ւ քո մահիճը և գնա կյանքի արդարության տանող ճանապարհով»: Տեր Աստված մեր, փարատիր ցավերն ու բժշկիր հիվանդությունները Քո ժողովրդից, և ամենահաղթ խաչիդ նշանով բոլորին կատարյալ առողջություն շնորհիր, որով […]

Երկնավոր Հայր, շնորհիր փարթամացած մեծատուններին ողորմած, բարի ու գթառատ հոգի

Երկնավո՛ր Հայր, ազատի՛ր գերվածներին և փրկի՛ր բանտարկվածներին, նավորդներին բարվո՛ք առաջնորդիր և ծովի ալիքներից փրկի՛ր, ճանապարհորդներին անխռով իրենց աշխարհն ու ժառանգությա՛նը վերադարձրու, ազատի՛ր դիվահարներին, առողջացրո՛ւ հիվանդներին և այլ ախտերով տառապողներին փորձանքներից փրկի՛ր, համբերողներ ու իմաստուններ դարձրու իրենց վշտի պահին: Շնորհի՛ր աղքատներին համբերության սուրբ վարք, շնորհի՛ր փարթամացած մեծատուններին ողորմած, բարի ու գթառատ հոգի, նաև պարգևի՛ր կատարյալ սեր աղքատների […]

Իսկ ու՞ր է Աստված

«Հավատով է, որ Աբրահամը, երբ կանչվեց, հնազանդվեց և գնաց այն տեղը, որն ստանալու էր որպես ժառանգություն. ելավ գնաց և չգիտեր՝ ուր էր գնում… Հավատով է, որ Աբրահամը իր փորձության մեջ Իսահակին որպես զոհ մատուցեց…  Քանզի իր մտքում մտածեց, թե Աստված կարող է մեռելներից էլ հարություն տալ Իսահակին» (Եբր. ԺԱ 8, 17,19)։ Աբրահամի պատմությունը շատ ուսանելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված