Մի փափագիր մեծ լինել
«Եղիցի անուն Տեառն օրհնեալ յաւիտեան, զի յառաջ քան զարեւ է անուն Նորա»:
Տիրոջ անունը կօրհնվի հավիտյան, քանզի արևից հին է անունը Նրա:
(Սաղմ.71:17)
Մի՛ փափագիր մեծ լինել։ Մանուկ, միշտ մանուկ մնա, նույնիսկ եթե մինչև խոր ծերության հասնես։ Երբ մանուկը սայթաքում և ընկնում է, ոչ ոք չի զարմանում…։ Իսկ հայրիկը շտապում է նրան ոտքի կանգնեցնել։
Իսկ երբ սայթաքողն ու ընկնողը մեծահասակ մեկն է, առաջին արդյունքն ականատեսների ծիծաղն է։ Երբեմն, այդ առաջին արդյունքից հետո, ծիծաղն իր տեղը զիջում է խղճալուն։ Բայց մեծահասակները պետք է ոտքի կանգնեն, միայն իրենց ուժերով։ Ամենօրյա տխուր փորձառությունդ լի է խոչընդոտներով ու անկումներով։ Ի՞նչ կլիներ վիճակդ, եթե չլինեիր միշտ ավելի մանուկ։ Մի՛ փափագիր մեծ լինել։ Մանուկ մնա, և երբ սայթաքես, թող քեզ կրկին ոտքի կանգնեցնի քո Հայր-Աստծո ձեռքը։
Եօզեմարիա Էսքրիվա
Ծովիկ Դավթյանի հանրագրից