Աստվածաշունչը զգուշացնում է

Աստծո աներևույթ հատկություններն են` մշտնջենավորությունը, զորությունը և աստվածությունը:
Ավետարանի քարոզությունը Աստծո զորությունն է
ի փրկություն բոլոր հավատացյալների:
Հետևաբար ով կանչված է ավետարանելու, եթե զլանա իր առաքելության մեջ, ապա կզրկվի զորությունից, իսկ հավատացյալը որ կանչված է լսելու Ավետարանի քարոզությունը, եթե զլանա լսել,ապա կկորցնի իր փրկության հույսը: Իսկ մենք ամեն օր հետաձգում ենք մեզ համար փրկարար Աստվածաշնչի ընթերցանությունը և եկեղեցու քարոզը: Իսկ Պողոս Առաքյալը զգուշացնում է ասելով`
«Արդարեւ Աստծու բարկությունը երկնքից հայտնվելու է մարդկանց ամբողջ անհավատության եւ անիրավության վրա, քանի որ նրանք ճշմարտությունը անիրավությամբ են բռնած պահում»։
Հռոմ.1:18