07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Կեսուրը, կեսրարը, աները կամ զոքանչը խառնում են իրենց կյանքը

Շատ երիտասարդ ընտանիքներում բաժանումի հասնող խնդիրներ կան, որովհետև երիտասարդներին թվում է, թե կեսուրը, կեսրարը, աները կամ զոքանչը խառնում են իրենց կյանքը: Սա չեմ մերժում, բայց երբ մոտից ես նայում, տեսնում ես, որ երիտասարդները բնավ չեն սիրում դիմացինի ծնողին: Օրինակ, Քրիստոնյա հարսը բողոքում է կեսուրից ու Քրիստոնեական պատասխան փնտրում: Բայց արի ու տես, որ հարսը բնավ կեսուրին չի սիրում, չի կարողանում նրան նայել որպես Աստուծո զավակ, որպես ծնող, ու հետևաբար չի կարողանում Քրիստոնեական խոնարհություն ցուցաբերել ընտանիքում: Մինչդեռ տեսել եմ ընտանիքներ, ուր հարսը, ով անկեղծորեն ձգտում է Քրիստոսի օրենքով ապրել, հասկանալով սա փոխել է իր վերաբերմունքը կեսուրի նկատմամբ (նրան նայելով որպես Աստուծո զավակի ու ծնողին ում պետք է ՊԱՏՎԵԼ ըստ պատվիրանի), ոչ միայն խաղաղություն է բերել ընտանիքում, այլ նաև սերն է լցրել իր բաժակը: Եթե դուք չսիրեք ձեր ամուսնու ծնողներին չեք կարող սիրել ձեր ամուսնուն ինչպես ձեր անձը:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ