26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Շատ ընտանիքներ են դադարում օջախ լինելուց և դառնում քնելու վայր …

«Վա՜յ աշխարհին` գայթակղությունների պատճառով»(Մատթեոս ԺԸ 7): Այս դարաշրջանը շատ տագնապալից է… Բռնաբարվում են աստվածային օրենքները,մարդիկ ձգտում են այն հարմարեցնել իրենց… Գիտությունն ու տեխնիկան, գովազդն ու սոցիալական ցանցերը մարդուն գցել են կախվածության մեջ… Գայթակղությունը սատանայի գործն է… Նա կուրացնում է մարդկանց, որ իր հնարքները չտեսնեն, հեռացնում է Աստծուց ու պահում իր ճիրաններում… Բոլորն են գայթակղվում … Ծնողը գայթակղում է […]

Այլասերում են

Խոսելուց առաջ մտածիր և դեռ չհիվանդացած` հոգ տար քո մասին. նախքան Տիրոջ դատաստանը քննիր քո անձը և նրա այցելության ժամանակ ողորմություն կգտնես: Մեղանչելու ժամանակ ցույց տուր, որ դարձի ես գալիս: Մի հապաղիր ժամանակին կատարել խոստումդ և մինչև մահ մի հետաձգիր արդարացումդ: Աղոթելուց առաջ նախապատրաստիր քեզ և մի եղիր այն մարդու նման, որ փորձում է Տիրոջը: […]

Գոհություն պիտի մատուցեմ Քեզ, Տ՛եր

Գոհություն պիտի մատուցեմ Քեզ, Տե՛ր, իմ ամբողջ սրտով, հրեշտակների առջև սաղմոս պիտի երգեմ Քեզ, քանզի լսեցիր խոսքը բերանիս։ Պիտի երկրպագեմ սուրբ տաճարիդ, և անվանդ գոհություն պիտի մատուցեմ Քո ողորմության ու ճշմարտության համար, քանզի ամեն ինչում մեծ ցույց տվիր սուրբ անունդ։ Սաղմոս 137:1,2

Կարևոր և օգտակար

Ով որ զուր տեղը վնաս է հասցնում մեկին, նա անպատիժ չի մնա: Իսկ ով արդարություն է սերմանում, արժանի վարձ կստանա: Ինչպես ոսկե գինդը խոզի դնչին, նույնպես էլ գեղեցկությունն է չարաբարո կնոջ համար: Արդարների ցանկությունը կատարվում է ամենայն բարությամբ, բայց ամբարշտի հույսը պիտի կորչի: Կան մարդիկ, որոնք ցանում են իրենց ունեցածը և ստանում բազմապատիկը, կան էլ, […]

Ինչն է առաջ տարել Հիլարի Քլինթոնին

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իր գրքի (Դժվար որոշումներ) գովազդային արշավի ժամանակ պատմել է, որ Աստվածաշունչը հսկայական ազդեցություն ունի իր կյանքում, հանդիսանում է իմաստության, ոգեշնչման և խրախուսման աղբյուր, գրում է protestant.am-ը: « …Աստվածաշունչն ազդում էր և այժմ ավելի ուժեղ է ազդում իմ մտածելակերպի վրա: Ես մանկությունից կարդացել եմ Սուրբ Խոսքը, հիշում էի խոսքերը և դրանք օգնել են ինձ […]

Հռոմի պապի ամանորյա բանաձեւը /ֆոտո/

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ներկայացնում է ամանորյա իր բանաձեւը՝ Մի բամբասիր Ավարտիր սնունդդ Ուրիշների համար ժամանակ գտիր Ընտրիր քո ամենահամեստ ձեռքբերումը Դիմավորիր աղքատությունը մարմնով Դադարիր քննադատել ուրիշներին Օգնիր նրան, ով վիճում է Կատարիր ամուսնական պարտավորություններդ Սովորություն դարձրու խնդրել Տիրոջը Երջանիկ եղիր

Ինչու է անհրաժեշտ երեխաներին մկրտելը

Բողոքականները մանուկներին չեն մկրտում՝ հիմք ընդունելով մկրտվելուց առաջ հավատ ունենալու անհրաժեշտությունը՝ ըստ Տիրոջ հետևյալ խոսքի. «Ով հավատա և մկրտվի, կփրկվի» (Մարկ. ԺԶ 16), և հիմնվելով այն փաստի վրա, որ մանուկը չի հասկանում, թե մկրտության ժամանակ ինչ է կատարվում։ Ուստի նրանք բացականչում են. «Ինչպե՞ս կարող է մկրտություն կատարվել առանց հավատի կամ ըմբռնման»։ Սակայն մենք պնդում ենք […]

Մայրիկ, մի սպանիր ինձ

Մայրի՛կ, մի՛ սպանիր ինձ Ես մարդ եմ, ով զրկվել է անունից: Ես երեխա եմ, ով չունի ծնողներ: Մահը ծնունդիցս առաջ առևանգեց ինձ: Խավարից անցա մթություն՝ լույս չտեսնելով անգամ: Սակայն ես, այնուամենայնիվ, դիմում եմ քեզ և կոչում,- ո՛վ Մայր: Քեզ եմ դիմում. դո՛ւ, որ ինձ սրտիդ տակ ունեցար, կրեցիր, այնուհետև մահվան ոսկրոտ գիրկը նետեցիր, ինչպես գետն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի