Ով վրեժ առնի, Տիրոջից վրեժխնդրություն կգտնի եւ Տերը խստորեն պահպանելով կպահպանի նրա մեղքերը: Ներիր քո եղբոր անիրավությունը, եւ միայն այն ժամանակ աղոթելիս քո մեղքերը կներվեն: Մարդը մարդու հանդեպ բարկություն է կուտակում, իսկ Տիրոջից բժշկություն է խնդրում: Իր նման մարդու հանդեպ նա չունի ողորմածություն, բայց աղերսում է իր մեղքերի թողության համար: Ինքը եւս մարմին է, բայց ոխ […]
Մեղավոր մարդը, նույնիսկ եթե թաքնվի սեփական խղճից՝ այն իր մեջ սպանելով կամ լռեցնելով, երբեք չի կարողանա թաքնվել Աստծուց, քանի որ աշխարհում չկա այնպիսի անկյուն, թաքստոց, ուր Աստծո ամենատես աչքը նրան չի գտնի: Ա Թգ. 1.1-23 Առ. 1.1-33 Եր. 1.1-10
«Իմաստության սկիզբը սովորելու ճշմարիտ ցանկությունն է» (Իմաս. 6.18), և Աստված հայտնվում է նրանց, ովքեր երկյուղով փափագում են Նրան ճանաչել: Ելք. 2.11-22 Հվլ. 2.1-11 Մք. 4.1-7
«Արդարները պիտի ապրեն հավիտյան. նրանց վարձը Տիրոջից է, և նրանց խնամքը՝ Բարձրյալից։ Դրա համար էլ նրանք Տիրոջ ձեռքից պիտի ընդունեն արքայության վայելչությունն ու գեղեցիկ թագը…» (Իմաս. 5.16-17): Ես. 45.16-25 Եփ. 3.14-4.13
Քրիստոսն իր մարմինը մեզ տվեց` դրանով իր մեծագույն սերն արտահայտելով մեր հանդեպ: Ուրեմն, ոչ միայն սիրով, այլ նաև գործով Քրիստոսի մարմնի անդամները լինենք, միավորվենք այդ մարմնի հետ: Դրա համար նա իջավ և միավորեց իր մարմինը մեզ հետ, որպեսզի միություն կազմենք նրա հետ, ինչպես մարմինը՝ գլխի: Եվ դա մեծագույն սիրո դրսևորում է: Հոբն էլ ցույց տվեց […]
Հայ Եկեղեցին միակն է աշխարհում, որ Ս. Պատարագի ժամանակ օգտագործում է անապակ, անխառն գինի, և ջուր չի ավելացնում հաղորդության բաժակի մեջ: Անգամ Հայ Եկեղեցուն դավանակից Եկեղեցիներն են ջրախառն պատարագում: Այս ավանդությունը հաստատել է Ս. Գրիգոր Լուսավորիչը, որն անխախտորեն պահպանում ենք մինչև այսօր: Մեր Եկեղեցու աստվածաբանական մտածողության համաձայն` գինու մեջ ջրի խառնում է խորթ է և անհասկանալի: Խառնածին […]
Հետաքրքիր է, թե մենք ինքներս կարող ենք այս հարցին պատասխանել. «ԱՍՏԾՈՒ ՀԱՄԱՐ Ո՞ՐՆ Է ԱՄԵՆԱԹԱՆԿԱԳԻՆ ԲԱՆԸ»: Վստահ եմ, որ ամեն մեկդ էլ ձեր կարծիքը ունեք այս հարցի մասին. ոմանք օրինակի համար կարող են ասել՝ ԶՈՀՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ուրիշներ՝ ՍԵՐԸ, ՀԱՎԱՏՔԸ, ԱՆՁՆԱԶՈՀՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԵԿԵՂԵՑԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ և այլն: Հիմա կարդացե’ք այս պատմությունը և կտեսնեք, թե՝ «ԱՍՏԾՈՒ ՀԱՄԱՐ Ո՞ՐՆ Է […]
Ինչո՞ւ ենք պահք պահում. կարևոր մի հարց, որին տրված պատասխանից կախում ունեն մեր պահեցողության կրոնական արժեքը և իմաստ ունենալ կամ չունենալը: Հարցին պատասխանելը դյուրացնելու համար ցանկանում ենք հաստատել, որ շատ սերտ զուգահեռ կա հիվանդության համար սահմանված ռեժիմի (սնուցակարգ) կամ դիետայի և կրոնական պահեցողության միջև` թե՛ նպատակի և թե՛ մեթոդի տեսակետից: Երկուսի վրա գցված բաղդատական մի […]