14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հարբելիս հիշիր

Գինու մոտ քեզ քաջ մի ցույց տուր, քանզի գինին կործանել է շատերին: Ինչպես քուրան փորձում է սրի սայրի ջրդեղված լինելը, այդպես էլ գինին հպարտների սիրտը փորձում է վեճով: Գինին հավասար է մարդու կյանքին, եթե այն խմում ես չափով:

Ինչ է կյանքն առանց գինու. այն ստեղծված է մարդկանց ուրախության համար: Սրտի ցնծություն եւ հոգու ուրախություն է գինին, երբ այն խմում են չափավոր եւ ժամանակին: Գինին հոգու դառնություն է, երբ այն խմում են շատ եւ ընկնում գրգռության եւ հակառակության մեջ:

Հարբեցողությունը շատացնում է անզգամի բարկությունը` դառնալով գայթակղություն, թուլացնում է ուժը եւ վերք է պատճառում: Խրախճանքի մեջ, երբ գինի են խմում, մի հանդիմանիր մերձավորիդ եւ մի արհամարհիր նրան ուրախության պահին: Նախատինքի խոսք մի ասա նրան եւ մի նեղիր նրան քո պահանջներով:

Սիրաքի իմաստությունից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ