Երկյուղ ունեցեք
Իմաստության պսակը Տիրոջ հանդեպ երկյուղն է: Նա է, որ ծլեցնում է խաղաղություն և կատարյալ առողջություն, տեսնում և քննում է ամեն բան: Նա է, որ բխեցրեց իմաստունի խրատը և գիտությունը, բարձրացրեց նրա փառքը, ովքեր ունեն այն: Իմաստ. 1:22-24
Իմաստության պսակը Տիրոջ հանդեպ երկյուղն է: Նա է, որ ծլեցնում է խաղաղություն և կատարյալ առողջություն, տեսնում և քննում է ամեն բան: Նա է, որ բխեցրեց իմաստունի խրատը և գիտությունը, բարձրացրեց նրա փառքը, ովքեր ունեն այն: Իմաստ. 1:22-24
Համահայկական մտածողության ու գործելակերպի մշակումը պիտի նպաստի թե՛ Հայաստանի հզորացմանը, թե՛ մեր ազգի միասնականության ամրապնդմանը եւ թե ազգային պահանջատիրությանը: «Նման մոտեցում նախ ենթադրում է մեր ժողովրդի ներքին դրվածքի, կացության ու հնարավորությունների, ինչպես նաեւ ներկա աշխարհաքաղաքական պայմանների իրատես արժեւորումը»,- փետրվարի 13-14-ին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-ամյակի արժեւորմանը նվիրված համագումարի եզրափակիչ նիստին […]
Մեղավոր մարդը, նույնիսկ եթե թաքնվի սեփական խղճից՝ այն իր մեջ սպանելով կամ լռեցնելով, երբեք չի կարողանա թաքնվել Աստծուց, քանի որ աշխարհում չկա այնպիսի անկյուն, թաքստոց, ուր Աստծո ամենատես աչքը նրան չի գտնի: Ա Թգ. 1.1-23 Առ. 1.1-33 Եր. 1.1-10
Ով որ զուր տեղը վնաս է հասցնում մեկին, նա անպատիժ չի մնա: Առակաց 11.21
Եթե դրախտից արտաքսման պատմության մեջ Ադամն ու Եվան ներկայացնում են ընդհանրապես մարդուն, ի՞նչ են խորհրդանշում մյուսները` արգելված պտուղը և օձը: Պետք է իմանալ կամ վերհիշել, որ դրախտում, բացի տարբեր տեսակի սովորական ծառերից, կան գերբնական հատկություն ունեցող երկու ծառեր, որոնք են «կյանքի ծառը» «բարու ու չարի գիտության ծառը» (Ծննդ. Բ(2) 9): Նախածնողներն արտոնված էին ուտելու ինչպես բոլոր ծառերից, նաև` «կյանքի ծառից»: Արգելվածը […]
5 տաղավար տոներից մեկի՝ Սուրբ Ծննդի ու Աստվածահայտնության տոնից ուղիղ 40 օր հետո, Հայ առաքելական եկեղեցին նշում է տյառնընդառաջը, կամ ինչպես ժողովուրդն է ասում, տրնդեզը: Հնում կրակն իր շուրջ համախմբում էր բոլորին, բայց առաջին պտույտի իրավունքը հարսնացու աղջիկներինն էր, որոնք երգում ու գովաբանում էին Մարիամ Աստվածածնին: Այժմ տոնի ժողովրդական մասը փոքրինչ փոփոխության է ենթարկվել: Տյառընդառաջը ոչ միայն հարսնացուների, […]
Երեկ ուշ երեկոյան Կուբայում տեղի է ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հանդիպումը։ Կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչները չէին հանդիպել գրեթե 1 000 տարի՝ սկսած 1054 թվականից։ Հանդիպումը տեւել է մոտ 2 ժամ, անցել է փակ դռների հետեւում։ Հանդիպման ավարտին նրանք համատեղ հռչակագիր են ստորագրել, որը հիմնականում ուղղված է քրիստոնյաներին հետապնդումներից ու […]
Մի գուցե դուք դժվար օրեր էք ապրում ու մտածում, որ էլ ուժ չկա, միայնակ հաղթահարել չի լինի: Մենք միայնակ ընդհանրապես ոչինչ անել չէնք կարող: Աստված հավանաբար թույլատրում է այս զգացումները, որպեսզի մեր հավատքն ամրապնդվի: Որովհետև հավատքը համբերություն, իսկ համբերությունը կատարելություն է առաջ բերում (Հակ. 1:3-4): Աստված ուզում է, որ Իր զավակները կատարյալ լինեն (Մաթ. 5:48): […]
Երբ որ Աստծուց մի բան խնդրեք աղոթքի ժամանակ, հիշեք թէ մեր Տէր ինչ ասեց այդ մասին: «Եթէ իմ մէջ մնաք, եւ իմ խօսքերն էլ մնան ձեր մէջ, ինչ որ ուզենաք, խնդրեցէ՛ք Աստծուց, եւ ձեզ կը տրուի» (Հովհ. 15:7): Տեսնու՞մ էք նրբությունը: «Եթե իմ մեջ մնաք, եվ իմ խօսքերն էլ մնան ձեր մէջ:» Եթե… Ուրիշ խոսքով […]
«Մեր ժողովուրդը քրիստոնեական արժեհամակարգի կրող է, և մեր փոքր ու մեծ գործերը միշտ սկսում ենք աղոթքով՝ Աստծո օրհնությամբ լինի: Նոր տարին էլ մի ամբողջական, 365-օրյա շրջան ընդգրկելով իր մեջ կարևորվում է այնքանով, որ այնպայման աղոթքով սկսվի»,-այսօր՝դեկտեմբերի 28-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Ալավերդյանը: […]