02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարում Գագիկ Գասպարյանը հնչեցրել է հայկական հոգևոր երաժշտություն

Նոյեմբերի 23-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Սագրադա Ֆամիլիա պատմական տաճարում կայացել է համերգ՝ «Հոգևոր ճանապարհորդություն հայկական, անգլիկան եւ հռոմեական կաթոլիկ եկեղեցիների սրբազան երգասացությունների միջոցով՝ ի փառս Աստծո եւ աշխարհի խաղաղության» խորագրով: Այս մասին տեղեկացնում են «Միասին» համահայկական ՀԿ-ից: Համերգը կյանքի է կոչվել ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի (նախագահությամբ Անտոնիո Սարաֆյանի), Իսպանիայի բարեփոխված եպիսկոպոսական եկեղեցու և կաթոլիկ ծխերի […]

Ինչո՞վ էր բացատրում Բեթհովենը իր խլությունը. Մեծերը Աստծո մասին

Հատված Բեթհովենի մտերիմ ընկերների՝ Ֆ.Գ. Վեգելերիև Ֆ. Ռիսի «Բեթհովենի կյանքը» գրքից. ,,Բեթհովենը հիասթափված էր թե՛ կաթոլիզմից, թե՛ բողոքականությունից: Նրան սկսել էին չհետաքրքրել նույնիսկ սեփական մեղքերը…  Նա զրկվեց մարմնավոր լսողությունից, փոխարենը՝ ձեռք բերեց հոգո՛ւ լսողություն: Նա սկսեց խորհրդածել, որ եթե գոյություն ունի երաժշտության Արարիչ Աստված, երաժշտության Հայր, ապա այս աշխարհի՛ն, որ չի ընդունում ո՛չ երաժշտությունը, ո՛չ Մեսիային, անհրաժեշտ է «երաժշտական Մեսիա», Մեսիայի պատմությունը երաժշտության […]

Երեկոյան աղոթք

Ո՜վ գթած Հայր, բարեխնամ Արարիչ բոլոր արարածների, ընդունի՛ր Քեզ ծառայողներիս այս պաղատանքը երեկոյան այս ժամին, Դու, որ առատորեն Քո բարի պարգեւներն ես տալիս բոլորին: Ողորմի՛ր Տե՛ր, ամբողջ աշխարհին եւ մանավանդ Քո Սուրբ Եկեղեցուն. եւ հիվանդներին, վշտահարներին, ճամփորդներին, նավորդներին, խոստովանողներին, ապաշխարողներին եւ հանգուցյալ հոգիներին, որովհետեւ, Ամենակա՛լ Տեր, գիտես մեր պետքերն ու կարիքները` մեր խնդրածից եւ գիտեցածից […]

Հիլիսի Սուրբ Հովհաննես եկեղեցին

Եկեղեցին կառուցվել է 1841 թվականին, սակայն հուշարձանի տարածքում առկա ավելի հին կոթողները, հատկապես եկեղեցու արևմտյան ճակատին ագուցված խաչքարը, վկայում են տեղում եղած ավելի հին սրբավայրի գոյության մասին։ Խորհրդային տարիներին վերածվել է ակումբի (մշակույթի տուն)։ Անկախության տարիներին եկեղեցին չի վերանորոգվել, սակայն ծառայել է որպես սրբատեղի մինչև 2023 թվականի սեպտեմբերը։ Եկեղեցին գտնվում է պատմական Մեծ Հայքի Արցախ […]

Երեկոյան աղոթք

Ո՜վ ամենաքաղցր Հիսուս, ընդունի՜ր սրտիս հառաչանքը, որն օրվա ավարտին ուղղում եմ Քո ամենասիրելի Սրտիդ, և ուրիշ ոչինչ չեմ ցանկանում, այլ՝ միայն ու միայն Քեզ, ամեն ժամ ու ամեն վայրկյան։ Հիսո՜ւս, քա՜ղցր Հիսուս, Սբ. Կատարինե Սիենացու խոսքերով գոչում եմ առ Քեզ. «Եղի՜ր ի՛մ Հիսուսս, Քո ամենասուրբ Սրտովդ, և փրկի՜ր հոգիս, որն անգին Արյամբդ ես գնել»։ Հիսո՜ւս, […]

Ինչ է Աստվածաշունչն ասում բժշկության մասին

«…Որովհետեւ ես եմ Տերը՝քո բժիշկը» (Ելից 15.26): «Եվ Հիսուսը ման էր գալիս բոլոր Գալիլեայում՝ սովորեցնելով նրանց ժողովարաններում և քարոզելով արքայության ավետարանը, և ժողովրդի մեջ եղած ամեն հիվանդություն և ամեն ցավերը բժշկելով» (Մատթևոս 4.23): «Որովհետև ես քեզ պիտի սպեղանի դնեմ, և քո հարվածներից պիտի բժշկեմ քեզ, ասում է Տերը» (Երեմիա 30.17): «Ահա ես դնելու եմ նրա […]

Առավոտյան աղոթք

Տե՛ր իմ, օրհնի՛ր իմ աղոթքը: Օգնի՛ր ինձ ամբողջ հոգով ու մարմնով առանց ցրվելու կանգնել Քո առաջ: Սովորեցրու ինձ աղոթել Քեզ: Հաստատի՛ր ինձ հավատի մեջ: Բոցավառ սեր շնորհիր Քո հանդեպ: Տե՛ր, լուսավորի՛ր իմ բոլոր մտածումները, զգացմունքներն ու գործերը: Սովորեցրու ինձ յուրաքանչյուր իրադարձության մեջ տեսնել Քո կամքը և ուժ տուր կատարել այն: Փակի՛ր իմ շուրթերը չար և […]

Աղոթք քնելուց առաջ

Փա՛ռք Քեզ, Տեր Աստված մեր, որ պարգևեցիր մեզ օրն այս խաղաղությամբ և բարիքով լեցուն անցկացնել: Մարդասեր Աստված, այս գիշերվա ընթացքում, որը մոտենում է, փրկիր մեղքից, ազատիր չարից և առաջնորդիր դեպի բարի գործեր: Առավոտյան օրհնություններին ու փառաբանություններին արժանի դարձրու Քո սուրբ անվանը հավատացողներին՝ պահելով խաղաղության մեջ: Տեր Աստված մեր, տուր Քո խաղաղությունն ամբողջ աշխարհին, վերացրու ցասումն […]

Աղոթք քնելուց առաջ

Տե՜ր Աստված մեր, Դո՛ւ մեզ սովորեցրիր, որ ճշմարտության վկան միայն ճշմարտությունը կարող է լինել, հետևաբար մենք ահա Քո առջև կանգնած ճշմարտությամբ խոստովանում և աղերսում ենք երեկոյան այս ժամին, թե` Ո՜վ Տեր, Դու մի՛ նայիր մեր խոտոր մտածումներին և խորհուրդներին, այլ նայի՜ր, ու տես մեր աղոթքներն ու աղաչանքները, զղջումն ու ապաշխարության արցունքները: Եթե Դու նայես մեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի