27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉ

Մարդիկ կան, որ իրենց հարուստ են ձևացնում, բայց ոչինչ չունեն

«Իր լեզուն զսպողը պիտի պահպանի իր անձը, բայց ում բերանը հանդուգն է, պիտի խռովի իր հոգին: Ծույլը միշտ կարիքի մեջ պիտի լինի, բայց ժրաջան ձեռքը ճար կգտնի: Արդարն ատում է անիրավ գործը, բայց ամբարիշտը պիտի ամաչի և համարձակություն պիտի չգտնի: Արդարությունն անմեղներին պահպանում է իրենց ճանապարհներին, բայց մեղքերն անզգամ են դարձնում ամբարիշտներին: Մարդիկ կան, որ […]

Թող օրհնյալ լինի այն մարդը

«Բայց թող օրհնյալ լինի այն մարդը, որ հույսը Տիրոջ վրա կդնի, որ Տերը նրա հույսը կդառնա: Նա կլինի ինչպես հոսող ջրերի մոտ աճած ծառ և իր արմատները կձգի դեպի ջրերի հոսանքը. երբ տոթը հասնի, չի վախենա. նրա սաղարթն անտառի պես կտարածվի իր շուրջը. երաշտ տարուց չի վախենա և չի դադարի պտուղ տալուց» (Երեմ. 17։7-8)։

Աղոթքի երկու կարեւոր պայմանները

Մի անգամ Երուսաղեմում Տեր Հիսուսը խոսեց աղոթքի 2 կարևոր պայմանների մասին: Առաջինն այն է, որ պետք է աղոթել այնպես, որ սրտում չկասկածել, այլ հավատալ որ Աստված կտա ձեր խնդրվածքը: Իսկ 2րդ այն է, որ նախքան աղոթելը դուք պիտի ներեք մարդկանց եթե մեկի դեմ մի բան ունեք, որ ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ ների (Մարկոս 11:23-25): […]

Մենք իշխանություն ունենք չար ուժի դեմ

Մենք իշխանություն ունենք չար ուժի դեմ, եթե սիրում ենք ապրել Աստուծո պատվիրաններով: Մահը չկարողացավ Տեր Հիսուսին պահել գերեզմանում: Ահա թե որքան զորավոր է հարության իշխանությունը: Սբ. Գիրքն ասում է «Հնազանդվեցեք ուրեմն Աստծուն եւ դիմադրեցեք Սատանային, ու նա կփախչի ձեզանից» (Հկ 4:7): Ամեն տեսակ չարություն կփախչի ձեզանից եթե հնազանդվեք Աստծուն ու դիմադրեք չար ցանկություններին:

Ինչ է նշանակում լինել Քրիստոսինը

Բոլորդ էլ Աստծու որդիներ եղաք՝ հավատալով Հիսուս Քրիստոսին: Դուք բոլորդ էլ, որ Քրիստոսին միանալով մկրտվեցիք, այսուհետև Քրիստոսն է, որ ապրում է ձեր մեջ: Այլևս խտրություն չկա ո՛չ հրեայի և հեթանոսի, ո՛չ ստրուկի և ազատ մարդու, ո՛չ էլ արուի և էգի, որովհետև Քրիստոսին միանալով՝ բոլորդ էլ մեկ եղաք: Արդ, եթե Քրիստոսին եք պատկանում, նշանակում է՝ դուք […]

Ամեն ինչ հնարավոր է

Այն ինչ անհնար է մարդու համար, լրիվ հնարավոր է Աստուծո համար: Ցանկացած նեղ վիճակ Տերը կարող է օգտագործել որպես հարթակ նոր թռիչքի համար, որպես հնարավորություն: Միայն թէ պետք է հավատալ ու ապրել այդ հավատքից ծնված մտածողությամբ: Երբ ձեր միտքը լցված է հույսով, հավատով ու սիրով, ապա ձեր իրականությունն էլ նույնը կլինի: Որովհետև «ամեն ինչ հնարավոր […]

Չար և խաբեբա մարդիկ առավել ևս առաջ կգնան

Բայց դու կառչա՛ծ մնա իմ ուսուցմանը, իմ կյանքի օրինակին, իմ հոժարությանը, հավատին, համբերատարությանը, սիրուն և հարատևությանը, որ ցուցաբերեցի նույնիսկ իմ հալածանքների և չարչարանքների մեջ։ Բոլոր նրանք, որ ուզում են աստվածապաշտությամբ ապրել Հիսուս Քրիստոսին միացած, անպայման կենթարկվեն հալածանքների։ Իսկ չար և խաբեբա մարդիկ առավել ևս առաջ կգնան չարության մեջ, իրենք մոլորված՝ ուրիշներին էլ կմոլորեցնեն։ Բայց դու […]

Գինեմոլն ու բոզարածը պիտի աղքատանան

Որդյակ, եթե քո սիրտն իմաստուն լինի, ապա կուրախացնես եւ իմ սիրտը: Իմ շուրթերը պիտի ձուլվեն քո շուրթերին, միայն թե ուղիղ խոսես: Թող քո սիրտը չնախանձի մեղավորներին, այլ միշտ պահիր Տիրոջ երկյուղը սրտիդ մեջ: Եւ եթե պահես, դու զավակ կունենաս եւ քո լույսը չի կտրվի: Լսիր, որդյակ, իմաստուն եղիր եւ ուղղիր քո սրտի խորհուրդները: Մի լինիր […]

Ձեռք մի տուր որբերի ունեցվածքին

Ամենեւին բան մի ասա անզգամի ականջին, որ նա չանարգի քո իմաստուն խոսքերը: Մի փոփոխիր վաղեմի սահմանների նշանները. եւ ձեռք մի տուր որբերի ունեցվածքին, որովհետեւ հզոր է նրանց պաշտպանը` Տերը, եւ նրանց դատը նա կպաշտպանի քո դեմ: Սիրտդ տուր խրատին, եւ ականջներդ պատրաստ պահիր իմաստության խոսքերը լսելու համար: Քո խրատը մի խնայիր երեխային, որովհետեւ եթե գավազանով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված