15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉ

Ուշ դարձրու, Տեր իմ աղոթքին…

Իմ ձայնով ես Տիրոջը կանչեցի, իմ ձայնով Տիրոջն աղաչեցի: Տիրոջ դիմաց պիտի սփռեմ աղոթքն իմ եւ նրա առջեւ նեղությունս պիտի պատմեմ: Երբ շունչս պակասեց իմ ներսում, դու, Տեր, իմացար շավիղներն իմ. այն ճանապարհին, որով գնում էի, ծածուկ որոգայթ լարվեց իմ դեմ: Նայում էի աջ ու տեսնոմ, որ ոչ ոք ինձ չի ճանաչում, փախչելն ինձ համար […]

Երբ կբուժվի մեր երկիրը

Մեր երկիրը փոխվելու է ու զորանալու: Ամեն օր մենք տեսնում ենք նորանոր ազդակներ այս հույսի համար: Ինչքան մեր հոգևոր վիճակը շտկվի (դարձիր Աստծուն, սիրիր մերձավորիդ, կատարիր արդարություն), այնքան մեր երկրի զորացումը կարագանա: Տեսե՛ք խոստումը. «Եթէ իմ ժողովուրդը, որի վրայ իմ անունն է դրուած, զղջա, աղօթի եւ իմ երեսը փնտրի ու ետ դառնա իր չար ճանապարհներից, […]

Ինչպես աղոթել որպեսզի մեր աղոթքը լսելի լինի

Ինչպե՞ս աղոթել, որպեսզի մեր աղոթքը լսելի լինի: Ինչո՞ւ շատ հաճախ մեր աղոթքներին լուծում չի տրվում: Ի՞նչ բառերով պետք է աղոթել և ի՞նչ խնդրել Աստծուց: Այս և շատ այլ հարցերի պատասխաններ տալիս է Հովհան Ոսկեբերանը Աղոթքի մասին իր ճառում: Աղոթքի մասին Մեծ բարիք է աղոթքը, եթե լինում է երախտագիտության զգացումով, եթե մենք սովորում ենք երախտագիտություն հայտնել […]

Ընդունիր իմ խոսքերը, և քո կյանքի տարիները պիտի շատանան

«Լսիր՛, որդյա՛կ, և ընդունի՛ր իմ խոսքերը, և քո կյանքի տարիները պիտի շատանան, և պիտի ավելանան քո կյանքի ճանապարհները: Ամո՛ւր բռնիր իմ խրատը և բաց չթողնես այն, այլ պահի՛ր, որովհետև քո կյանքն է այն: Մի՛ գնա ամբարիշտների ճանապարհով և մի՛ նախանձիր անօրենների ճանապարհներին: Մի՛ անցիր այն վայրով, ուր բնակվում են նրանք: Խուսափի՛ր նրանցից և խորշի՛ր այդ […]

Ողորմություն տվեք

Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հոտ, որովհետև ձեր Հայրը հաճեց տալ ձեզ արքայությունը: Վաճառեցե՛ք ձեր ինչքերը և ողորմություն տվեք. և ձեզ համար շինեցե՛ք չհնացող քսակներ և անհատնում գանձեր երկնքում, ուր ո՛չ գողն է մոտենում, և ո՛չ ցեցը՝ փչացնում. որովհետև ուր որ ձեր գանձն է, այնտեղ և ձեր սրտերը կլինեն» (Ղուկ. 12։32-34)։

Աստծո առաջին պատվիրանը, որ խոստումով է

«Պատվի՛ր քո հորն ու մորը – որ առաջին պատվիրանն է՝ տրված խոստումով – որպեսզի լավ լինի քեզ համար, և երկար կյանք ունենաս երկրի վրա: Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր որդիներին, այլ մեծացրե՛ք նրանց Տիրոջ խրատով և ուսումով» (Եփես. 6։2-4)։

Սրանով ենք ճանաչում, թե սիրում ենք Աստծո Որդուն

«Սրանով ենք ճանաչում, թե սիրում ենք Աստծո Որդուն, երբ սիրենք Աստծուն և կատարենք նրա պատվիրանները. քանզի այս է Աստծո հանդեպ մեր սերը. որ պահենք նրա պատվիրանները: Եվ նրա պատվիրանները ծանր չեն, քանի որ ամեն ոք, որ Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին» (Ա Հովհ. 5։2-4)։

Խավարը կուրացրել է նրա աչքերը

Սիրելինե՛ր, մի նոր պատվիրան չեմ գրում ձեզ, այլ այն հին պատվիրանը, որ ունեցաք հենց սկզբից։ Այդ հին պատվիրանը այն պատգամն է, որ լսել եք արդեն։ Սակայն դարձյալ իբրև նոր պատվիրան եմ գրում ձեզ հետևյալը, որի ճշմարիտ լինելը տեսաք Քրիստոսի և ձեր կյանքի մեջ, թե ահա խավարն անցնում է, և արդեն իսկ երևում է ճշմարիտ լույսը։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի