Ուշ դարձրու, Տեր իմ աղոթքին…
Իմ ձայնով ես Տիրոջը կանչեցի, իմ ձայնով Տիրոջն աղաչեցի:
Տիրոջ դիմաց պիտի սփռեմ աղոթքն իմ եւ նրա առջեւ նեղությունս պիտի պատմեմ:
Երբ շունչս պակասեց իմ ներսում, դու, Տեր, իմացար շավիղներն իմ. այն ճանապարհին, որով գնում էի,
ծածուկ որոգայթ լարվեց իմ դեմ:
Նայում էի աջ ու տեսնոմ, որ ոչ ոք ինձ չի ճանաչում, փախչելն ինձ համար անհնար դարձավ,
եւ չկար մեկը, որ փնտրեր ինձ:
Քեզ կանչեցի, Տեր, ու ասացի,Դու ես իմ հույսը եւ իմ բաժինը ողջերի երկրում:
Ուշ դարձրու, Տեր իմ աղոթքին, քանզի ես թաղված եմ թշվառության մեջ. ազատիր ինձ իմ հալածիչներից, քանզի նրանք ինձանից հզոր եղան:
Տեր, բանտից հանիր ինձ, որ գոհություն մատուցեմ քո անվանը:
Արդարները պիտի սպասեն, մինչեւ որ հատուցման արժանացնես ինձ:
Սաղմոս 141