15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉ

Ինչպես է Աստված մարդուն փրկություն շնորհում

«Բայց մինչ մենք հոգեպես մեռած էինք մեր մեղքերի պատճառով, Աստված, որ առատ է իր ողորմությամբ, մեր հանդեպ ունեցած իր մեծ սիրով, որով սիրեց մեզ, վերստին մեզ կենդանացրեց Քրիստոսով: Այո՛, շնորհ արեց՝ փրկելով մեզ: Քրիստոսի հետ հարություն տվեց և նրա հետ էլ երկնքում նստեցրեց մեզ, որ միացած ենք Հիսուս Քրիստոսին, որպեսզի գալիք բոլոր ժամանակներում մարդիկ տեսնեն […]

Ինչու է Աստված ընտրում այս աշխարհի հիմարներին

«Իրավ որ, եղբայրնե՛ր, ձեր իսկ կոչումի՛ն նայեցեք. ըստ մարմնի՝ ոչ շատ իմաստուններ, ոչ շատ հզորներ և ոչ շատ ազնվականներ կանչվեցին. բայց Աստված ընտրեց այս աշխարհի հիմարներին, որպեսզի ամաչեցնի իմաստուններին. և Աստված ընտրեց այս աշխարհի տկարներին, որպեսզի ամաչեցնի հզորներին աշխարհի ոչ տոհմիկներին, արհամարհվածներին ու ոչինչներին ընտրեց, որպեսզի իրենք իրենց մի բան կարծողներին ոչնչի վերածի. որպեսզի ոչ մի […]

Մարդիկ կան, որ իրենց հարուստ են ձևացնում, բայց ոչինչ չունեն

«Իր լեզուն զսպողը պիտի պահպանի իր անձը, բայց ում բերանը հանդուգն է, պիտի խռովի իր հոգին: Ծույլը միշտ կարիքի մեջ պիտի լինի, բայց ժրաջան ձեռքը ճար կգտնի: Արդարն ատում է անիրավ գործը, բայց ամբարիշտը պիտի ամաչի և համարձակություն պիտի չգտնի: Արդարությունն անմեղներին պահպանում է իրենց ճանապարհներին, բայց մեղքերն անզգամ են դարձնում ամբարիշտներին: Մարդիկ կան, որ […]

Թող օրհնյալ լինի այն մարդը

«Բայց թող օրհնյալ լինի այն մարդը, որ հույսը Տիրոջ վրա կդնի, որ Տերը նրա հույսը կդառնա: Նա կլինի ինչպես հոսող ջրերի մոտ աճած ծառ և իր արմատները կձգի դեպի ջրերի հոսանքը. երբ տոթը հասնի, չի վախենա. նրա սաղարթն անտառի պես կտարածվի իր շուրջը. երաշտ տարուց չի վախենա և չի դադարի պտուղ տալուց» (Երեմ. 17։7-8)։

Աղոթքի երկու կարեւոր պայմանները

Մի անգամ Երուսաղեմում Տեր Հիսուսը խոսեց աղոթքի 2 կարևոր պայմանների մասին: Առաջինն այն է, որ պետք է աղոթել այնպես, որ սրտում չկասկածել, այլ հավատալ որ Աստված կտա ձեր խնդրվածքը: Իսկ 2րդ այն է, որ նախքան աղոթելը դուք պիտի ներեք մարդկանց եթե մեկի դեմ մի բան ունեք, որ ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ ների (Մարկոս 11:23-25): […]

Մենք իշխանություն ունենք չար ուժի դեմ

Մենք իշխանություն ունենք չար ուժի դեմ, եթե սիրում ենք ապրել Աստուծո պատվիրաններով: Մահը չկարողացավ Տեր Հիսուսին պահել գերեզմանում: Ահա թե որքան զորավոր է հարության իշխանությունը: Սբ. Գիրքն ասում է «Հնազանդվեցեք ուրեմն Աստծուն եւ դիմադրեցեք Սատանային, ու նա կփախչի ձեզանից» (Հկ 4:7): Ամեն տեսակ չարություն կփախչի ձեզանից եթե հնազանդվեք Աստծուն ու դիմադրեք չար ցանկություններին:

Ինչ է նշանակում լինել Քրիստոսինը

Բոլորդ էլ Աստծու որդիներ եղաք՝ հավատալով Հիսուս Քրիստոսին: Դուք բոլորդ էլ, որ Քրիստոսին միանալով մկրտվեցիք, այսուհետև Քրիստոսն է, որ ապրում է ձեր մեջ: Այլևս խտրություն չկա ո՛չ հրեայի և հեթանոսի, ո՛չ ստրուկի և ազատ մարդու, ո՛չ էլ արուի և էգի, որովհետև Քրիստոսին միանալով՝ բոլորդ էլ մեկ եղաք: Արդ, եթե Քրիստոսին եք պատկանում, նշանակում է՝ դուք […]

Ամեն ինչ հնարավոր է

Այն ինչ անհնար է մարդու համար, լրիվ հնարավոր է Աստուծո համար: Ցանկացած նեղ վիճակ Տերը կարող է օգտագործել որպես հարթակ նոր թռիչքի համար, որպես հնարավորություն: Միայն թէ պետք է հավատալ ու ապրել այդ հավատքից ծնված մտածողությամբ: Երբ ձեր միտքը լցված է հույսով, հավատով ու սիրով, ապա ձեր իրականությունն էլ նույնը կլինի: Որովհետև «ամեն ինչ հնարավոր […]

Չար և խաբեբա մարդիկ առավել ևս առաջ կգնան

Բայց դու կառչա՛ծ մնա իմ ուսուցմանը, իմ կյանքի օրինակին, իմ հոժարությանը, հավատին, համբերատարությանը, սիրուն և հարատևությանը, որ ցուցաբերեցի նույնիսկ իմ հալածանքների և չարչարանքների մեջ։ Բոլոր նրանք, որ ուզում են աստվածապաշտությամբ ապրել Հիսուս Քրիստոսին միացած, անպայման կենթարկվեն հալածանքների։ Իսկ չար և խաբեբա մարդիկ առավել ևս առաջ կգնան չարության մեջ, իրենք մոլորված՝ ուրիշներին էլ կմոլորեցնեն։ Բայց դու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի