Մի բռնացիր աղքատի վրա
Մի բռնացիր աղքատի վրա, որովհետեւ նա խեղճ է, եւ մի անարգիր տնանկին դատարանի մեջ, որովհետեւ Տերն է նրա դատն ու դատաստանն անելու, եւ Տերն է, որ անկորուստ պիտի փրկի քո հոգին: Առակներ 22 :22-23
Մի բռնացիր աղքատի վրա, որովհետեւ նա խեղճ է, եւ մի անարգիր տնանկին դատարանի մեջ, որովհետեւ Տերն է նրա դատն ու դատաստանն անելու, եւ Տերն է, որ անկորուստ պիտի փրկի քո հոգին: Առակներ 22 :22-23
Հիսուս ասում է. -Ազգերն ազգերի դեմ պիտի կռվեն, և թագավորությունները՝ թագավորությունների դեմ։ Ուժեղ երկրաշարժեր պիտի տեղի ունենան և տարբեր տեղերում՝ սով և համաճարակ։ Սարսափազդու և մեծամեծ նշաններ պիտի երևան երկնքից։ Բայց այս բոլորից առաջ ձեզ պիտի ձերբակալեն և հալածեն, ձեզ պիտի դատեն ժողովարաններում և բանտ նետեն. Իմ պատճառով ձեզ թագավորների և կառավարիչների առաջ պիտի տանեն։ […]
Դատի՛ր ինձ Աստված և դատաստանիս ժամին արդարացրու ինձ: Անսուրբ ազգից ու մեղսագործ ու նենգ մարդուց փրկիր ինձ: Դու ինձ ուժ տվող ես, Աստված, ինչո՞ւ ինձ մոռացար, ինչո՞ւ տխուր լինեմ, երբ թշնամիս ինձ հալածի: Առաքիր, Տե՛ր, Քո լույսն ու ճշմարտությունը, որ ինձ առաջնորդեն և հասցնեն Քո սուրբ լեռն ու օթևանը: Ես կմոտենամ Աստծու սեղանին, Աստծուն, որ […]
«Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և պիտի գնա իր կնոջ հետևից: Եվ երկուսը մի մարմին պիտի լինեն և այլևս երկու չեն, այլ՝ մեկ մարմին: Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի» (Մարկ. 10։7-9)։
Ոչ ամեն մարդ, որ ինձ «Տե՜ր, Տե՜ր» է ասում, երկնքի արքայություն կմտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը իմ Հոր, որ երկնքում է։ Մատթեոս, 7:21
«Զգո՛ւյշ եղեք, չլինի թե հրաժարվեք նրանից, ով խոսում է. որովհետև եթե նրանք, երկրի վրա Աստծո պատգամները տվող Մովսեսին մերժելով, չազատվեցին, որչա՜փ ևս առավել չպիտի ազատվենք մենք, եթե թիկունք դարձնենք երկնքից Խոսողին» (Եբր. 12։25)։
Օրհնիր Տիրոջը, ով իմ անձ, եւ իմ բոլոր ոսկորները թող օրհնեն սուրբ անունը նրա: Օրհնիր Տիրոջը, ով իմ անձ, եւ մի մոռացիր բոլոր պարգեւները նրա, ով քավություն է տալիս քո մեղքերին, բժշկում ախտերը քո բոլոր: Նա, որ քո կյանքը փրկում է ապականությունից, քեզ պսակում է ողորմությամբ ու գթությամբ, որ բարկությամբ հագեցնում է ցանկությունը քո, եւ […]
Տեր, լսիր իմ աղոթքը, աղաղակս թող հասնի քեզ: Մի շրջիր երեսդ ինձնից, նղությանս օրը ինձ մոտեցրու ականջը քո: Երբ ձայն տամ քեզ իսկույն լսիր ինձ: Ծխի պես սպառվեցին օրերն իմ, եւ ոսկորներս չորացան ինչպես խռիվ: Սիրտս խոցվեց եւ ցամաքեց խոտի պես, հեծությանս ձայնից հաց ուտելս մոռացա: Ոսկորս մարմնիս կպավ, եւ նմանվեցի անապատի հավալուսնին: Եղա ինչպես […]
Մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք. որովհետև ինչ դատաստանով, որ դատեք, նրանով եք դատվելու. և ինչ չափով, որ չափում եք, նրանով պիտի չափվի ձեզ համար։ Մատթեոս 7:1-2
Երանի՛ նրան, ով հոգ է տանում աղքատին ու տնանկին. նեղության օրը Տերը կփրկի նրան: Տերը կփրկի ու կպահպանի նրան, երանելի կդարձնի երկրի վրա և չի մատնի նրան իր թշնամիների ձեռքը: Տերը նրան կզորացնի տառապանքի մահճում, և նրա անկողինն ամբողջովին կմաքրի իր հիվանդությունից: (Սաղմոս Խ 1-4):






























