27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում 41 ավտոմեքենա կկրճատվի

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի և Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստում ՀՀ 2015 թվականի բյուջեի կատարողական հաշվետվության ընթացքում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հարց ուղղեց  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին վարչապետ Հովիկ Աբրահամյանի  հայտարարության      դրույթների  իրագործման վերաբերյալ: Նախարարն ընդգծեց՝ վարչապետի հանձնարարականով հանձնաժողով է ստեղծվել: Այդ աշխատանքներն ընթացքի մեջ են: «Մեքենաների […]

Գերմանիան հաստատում է Հայոց ցեղասպանության բանաձևը, իսկ Թուրքիան քնած է․ թուրք հոդվածագիր

Թուրք հոդվածագիր Ուղուր Դյունդարը «Գերմանիան հաստատում է Հայոց ցեղասպանության  բանաձևը, իսկ Թուրքիան քնած է» վերտառությամբ հոդվածում ներկայացրել է Գերմանիայի կողմից բանաձևի հավանական ընդունմանը նպաստող պատճառների մասին իր և  դիվանագետ նախկին դեսպան Շյուքրու Էլեքդաղի տեսակետը: Դյունդարը կարծիք է հայտնել, որ Անկարան իր համար կենսական նշանակություն ունեցող այս խնդիրը աչքաթող է արել՝ մի կողմից «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) […]

Բուհերում սովորող հաշմանդամություն ունեցող անձանց համար ավելի լավ պայմաններ են ստեղծվել

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի և Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստում քննարկվում է ՀՀ 2015 թվականի բյուջեի կատարողական հաշվետվությունը: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հարց ուղղեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին: Լյուդմիլա Սարգսյանի հարցը վերաբերում էր հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին: Նախարարը շեշտեց՝ այդ ոլորտում աշխատանքներ են իրականացվում: «Մասնավորապես` բուհերի մասով […]

Կառավարությունը հաստատեց երեխաների այլընտրանքային խնամքի տրամադրման կարգը

ՀՀ կառավարությունը համապատասխան որոշմամբ հաստատեց կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների՝ այլընտրանքային խնամքի տրամադրման նպատակով ուղղորդման կարգը և չափորոշիչները: ՀՀ աշխատանքի և սոցիալական  հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Պետրոսյանը նշեց, որ ըստ այդմ՝ հստակ սահմանվում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների՝ այլընտրանքային խնամքի տրամադրման առաջնահերթությունները՝ նախապատվությունը տալով խնամքի ընտանիքահեն կամ ընտանեկանին մոտ ձևերին՝ որդեգրմանը, խնամակալությանը (հոգաբարձությանը, խնամատար […]

Վարչապետը՝ Գագիկ Խաչատրյանին հանձնարարեց

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ ՀՀ ֆինանսների նախարարությանը հանձնարարեց  գնումների գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով առավել բարելավել թափանցիկությունն այդ գործընթացի տարբեր փուլերում: «Միաժամանակ ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ գնումների պաշտոնական կայքէջի հաշվետվությունների բաժնում ամսեկան կտրվածքով տեղադրվում է մանրամասն տեղեկատվություն նախորդ ժամանակահատվածում առավել հաճախակի կատարված գնումների վերաբերյալ, օրինակ, վառելիքի, […]

Զոհվածների ընտանիքներին մոտ 4 մլն դրամի միանվագ օգնություն է տրամադրվել, բացի այդ՝ կենսաթոշակներ և պարգևավճարներ են սահմանվել. Արտեմ Ասատրյան

ԱԺ-ում 2015թ-ի բյուջեի կատարողականի քննարկման ընացքում ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարց ուղղեց՝ փորձելով հստակեցնել՝  ապրիլյան պատերազմում զոհվածների ընտանիքներին և վիրավորված զինծառայողներին ի՞նչ աջակցություն է ցուցաբերվել: «Գիտեք, որ մեծ ծավալ կազմեց անհատ քաղաքացիների ու  կազմակերպությունների կողմից ինքնաբուխ օգնություն տրամադրելը, և դա ևս նպաստ բերեց […]

2015 թվականի պետական բյուջեի ծախսերի 27.2%-ն ուղղվել է սոցիալական պաշտպանության ոլորտին. Ատոմ Ջանջուղազյան

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի և Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստում  այժմ  քննարկվում է ՀՀ 2015 թվականի բյուջեի կատարողական հաշվետվությունը: Ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը  նշեց՝  2015 թվականի պետական բյուջեի ծախսերի 27.2%-ն ուղղվել է սոցիալական պաշտպանության ոլորտին: Ջանջուղազյանն ընդգծեց՝ կատարված հատկացումները կազմել են 383.7 մլրդ դրամ՝ ապահովելով 99.6% կատարողական:  

Սավչենկոն հրաժարվել է ընդունել Տիմոշենկոյի ծաղիկները /ֆոտո/

Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն նախօրեին տեղափոխվեց Ուկրաինա։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրան ներում շնորհեց ու փոխանակում արեց Ուկրաինայում ռուս դատապարտյալների հետ։ Սավչենկոն Ուկրաինա ժամանեց նախագահ Պյոտր Պորոշենկոյի ինքնաթիռով։ Օդանավակայանում Սավչենկոյին դիմավորում էին բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն։ Վերջինը Սավչենկոյին ծաղկեփունջ է մեկնել, սակայն Սավչենկոն հրաժարվել է այն ընդունել՝ անհարմար վիճակի մեջ դնելով […]

Երեւանում քաղաքացի է այրվել /ֆոտո/

Արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 26-ին՝ ժամը 00.43-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 180 շենքի մոտ քաղաքացի է այրվում: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Բաշինջաղյան փողոցի թիվ 184 շենքի մոտակայքում այրվել է անձը չպարզված քաղաքացի: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված