26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ նախագահը նոր ռեֆերենտ ունի

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի օգոստոսի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ կետը՝ Սերժ Սարգսյանն այսօր որոշել է Արտյոմ Սեդրակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի ռեֆերենտ:

Կկայանա «Հայկական էսքիզներ» ֆիլմի պրեմիերան

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ նկարահանված «Հայկական էսքիզներ» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա՝ ս. թ. հունիսի 3-ին, ժամը 19:00-ին, «ԿինոՊարկ» կինոթատրոնի 6-րդ դահլիճում («Երևան Մոլ» առևտրաժամանցային կենտրոն): Ֆիլմի մտահղացման հեղինակ, բեմադրող ռեժիսոր և պրոդյուսեր՝  Աշոտ Ջազոյան: Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «4 ձևաչափ» (ՌԴ) պրոդյուսերական կենտրոնի համատեղ արտադրությամբ նկարահանված փաստագրական ֆիլմը ներկայացնում է Հայաստանն ու Երևանը՝ ողջ հմայքով […]

Ով է պաշտպանության նորանշանակ փոխնախարարը

Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ ի տարբերություն Ադրբեջանի` հայկական ուժերը ժամանակակից ռազմական սարքավորումներ ու բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաներ կիրառելու հնարավորություն ավելի քիչ ունեին` դրանց սակավության պատճառով:  Հասարակական-քաղաքական, զինվորական շրջանակներում ընդգծվեց մեր զինված ուժերում բարձր տեխնոլոգիաների ներդրման եւ գործարկման առումով խոցելի իրավիճակը: Ինչպես երեւում է վերլուծվեց եւ գնահատվեց, թե ինչ բարձր տեխնոլոգիաներ է կիրառում հակառակորդը` հետագայում նման գործողություններին հակազդելու […]

Հունիս 3-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունիս 3-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կյուրընկալվի թուրքագետ Կարեն Սիրունյանը: ԹԵՄԱ՝ Բունդեսթագը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Բունդեսթագի որոշումը ինչպե՞ս կազդի  Թուրքիայի և Գերմանիայի հետ հարաբերությունների վրա, Թուրքիայում ներքաղաքական ինչպիսի՞ զարգացումներ են սպասվում:

Թուրքիան Գերմանիայում իր դեսպանին հետ է կանչում

Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիայի իշխանությունները որոշում են կայացրել հետ կանչել բեռլինում իրենց դեսպանին, գրում է ТАСС-ը։ Նշվում է, որ դեսպան Հուսեին Ավնի Կարսլըօղլուն արդեն Թուրքիայի ճանապարհին է։  

Վարչապետն այցելել է Արարատի ոսկու կորզման գործարան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»  ընկերության Արարատի ոսկու կորզման գործարան: Ձեռնարկությունը ռուսաստանյան մասնավոր «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի հիմնական ակտիվն է Հայաստանում, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը, Արարատի ոսկու կորզման գործարանը և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը: Կառավարության ղեկավարը «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյի ուղեկցությամբ շրջայց է կատարել գործարանում, ծանոթացել արտադրական հզորություններին և «Ալբիոն» […]

Բունդեսթագի բանաձևի տեքստը՝ հայերեն

Գերմանիայի Բունդեսթագ                   տպագիր փաստաթուղթ՝ 18/[…] 18-րդ ընտրաշրջան                                                           (ամսաթիվ) Քրիստոնյա- դեմոկրատական  և Քրիստոնյա-սոցիալական միությունների (ՔԴՄ/ՔՍՄ), Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՔՍԴԿ) և Դաշնություն 90/ԿԱՆԱՉՆԵՐԻ խմբակցությունների կողմից Դիմում 1915 և 1916թթ.  հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ  իրագործված  ցեղասպանության ոգեկոչումն ու հիշատակը Բունդեսթագը ցանկանում է հետևյալ բանաձևն ընդունել. Գերմանիայի Բունդեսթագը խոնարհվում է Օսմանյան Կայսրությունում ավելի քան 101 […]

Արմեն Ջիգարխանյանը ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել

Սիրված ու ճանաչված դերասան Արմեն Ջիգարխանյանը երեկ երեկոյան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է մոսկովյան հիվանդանոցներից մեկը։ Դերասանի ընկերները հայտնել են, որ նրա վիճակն այժմ էլ ծայրահեղ ծանր է, սակայն չեն նշել, թե Ջիգարխանյանին կոնկրետ ինչ է պատահել, գրում է utro-novosti.ru-ն։ Հիշեցնենք, որ վերջին ամիսների ընթացքում Ջիգարխանյանը մի քանի անգամ արդեն հայտնվել է հիվանդանոցում։ Սկզբում նշվում էր, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված