01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Նոր նշանակում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Ֆադեյ Չարչօղլյանը ազատվել է Քուվեյթի Պետությունում և Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Մանվել Բադեյանը նշանակվել է Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Էլ Քուվեյթ):

Հաստատվեց Դիլիջանի հարկային արտոնությունների կիրառության կարգը

ՀՀ կառավարությունը հաստատեց «Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» ՀՀ օրենքով սահմանված հարկային արտոնությունների կիրառության կարգը: Նախագիծը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ հայտարարելով, որ նախագծի նպատակն է Դիլիջանի և հարակից տարածքների զարգացման ու ներդրումների խրախուսման և արտոնությունների կիրառության կարգի համար հիմք ընդունվող` գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերի սահմանումը: «Տավուշի […]

Սերժ Սարգսյանը բարձր զինվորական կոչում է շնորհել

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահի հրամանագրով բարձր զինվորական կոչում է շնորհվել Հայկ Քոթանջյանին: Որոշման մեջ նշվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով՝ որոշում եմ. Գեներալ-մայոր Հայկ Սարգսի ՔՈԹԱՆՋՅԱՆԻՆ շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումե:

ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում զինծառայող է մահացել

Հունիսի 2-ին` ժամը 09:15-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Խորեն Դերենիկի Հարությունյանը: Այս մասին հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: «ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած […]

Էդուարդ Շարմազանովը հեռախոսազրույց է ունեցել Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնի հետ

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 2-ին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնի հետ: ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Բունդեսթագի կողմից րոպեներ առաջ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագծի ընդունումը: Էդուարդ Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ Գերմանիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւը նոր ուղի կբացի ցեղասպանությունների միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացում: «Համոզված […]

ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակը

ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակը հունիսի 1-ի դրությամբ: Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2855): Հայ շախմատիստներից Լևոն Արոնյանը (2792) 4-րդ հորիզոնականում է: Ցանկում են նաև Գաբրիել Սարգսյանը (2679), Վլադիմիր Հակոբյանը (2675) և Սերգեյ Մովսիսյանը (2660): Աշխարհի 100 լավագույն կին շախմատիստների ցանկի առաջին տեղում է աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանը (2663): Հայ […]

Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը

Գերմանիայի Բունդեսթագը քիչ առաջ ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումով բանաձևը։  Բանաձևն ընդունվեց ձայների ճնշող մեծամասնությամբ՝ մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայներով: Ելույթ ունեցողները նշել են անցյալի հետ առերեսման անհրաժեշտությունը, ինչպես նաևՀայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացին նպաստելու մղումները:  

Ովքեր են ռուսների կարծիքով իրենց թշնամի եւ բարեկամ երկրները

Ռուսաստանցիներն իրենց գլխավոր թշնամի-պետությունները համարում են ԱՄՆ-ը, Ուկրաինան եւ Թուրքիան։ Դա է ցույց տվել այլ պետությունների նկատմամբ ՌԴ քաղաքացիների վերաբերմունքի շուրջ «Լեւադա-կենտրոնի» անցկացրած հարցումը, գրում է РИА Новости-ն։ Ռուսաստանի ամենամեծ թշնամին, քաղաքացիների մեծ մասի՝ 72 տոկոսի կարծիքով, ԱՄՆ-ն է։ Երկրորդ տեղում է Ուկրաինան՝ 48 տոկոս ձայներով եւ երրորդը Թուրքիան է՝ 29 տոկոսով։ Ռուսաստանցիներն իրենց գլխավոր ընկերներին համարում են Բելառուսը՝ այդպես է կարծում […]

Պաշտոնական Երեւանը խոսեց 800 հա հողերի շուրջ

«Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքները վաղ թե ուշ պետք է վերադարձվեն»,-այսօր կառավարության  նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԳ  փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում սահմանամերձ 800 հա տարածքի կորուստին` Քոչարյանն ասաց . «Եկեք արձանագրենք, որ Ադրբեջանը օկուպացրել է Մարտունու ու Մարտակերտի շրջաները, որոնք ընդ որում, չափերով շատ ավելի մեծ են: Եվ վաղ թե ուշ այդ տարածքները կվերադարձվեն Լեռնային Ղարաբաղին»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված