Հանդիպում ՀՀ ոստիկանությունում

Հունիսի 2-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի և նրան ուղեկցող անձանց հետ: Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց արդեն ավանդական համագործակցության, մասնավորապես, ամերիկյան փորձագետների աջակցության նշանակությունը ոստիկանության հետևողական բարեփոխման և ոստիկանական գործունեության արդիականացման համատեքստում: Ռիչարդ Միլսը ներկայացրեց դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բաժնի […]