Հունիսի 3-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունիսի 3-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը: ԹԵՄԱ՝ Բունդեսթագը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:
Հունիսի 3-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը: ԹԵՄԱ՝ Բունդեսթագը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:
Տեսանյութը դիտել 1:48:00 րոպեից։
«Թուրքիայում ոչ բոլոր թուրքերն են Ցեղասպանության մասին Էրդողանի նման մտածում»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Օսմանյան կայսրությունում հայերի ու այլ քրիոստոնյաների ցեղասպանությունների մասին բանաձրի նախագծի վերաբերյալ Բունդեսթագում անցնող քվեարկությունը: Փոխնախարարի խոսքով, եթե խոսքը Գերմանիայում բնակվող 3 միլիոն թուրքերի մասին է, ապա առավել եւս չի կարելի վստահ լինել, որ նրանք Էրդողանի նման են մտածում: […]
Երեւանի «Տաշիր» առեւտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել: ԱԻՆ-ը ժամը 15.00-ին ահազանգ է ստացել, որ hրդեհ է բռնկվել Երեւանի «Տաշիր» առեւտրի կենտրոնի երրորդ հարկում: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ինչպես նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: Հրդեհը մարվել է 15.20-ին: 3-5-րդ հարկերի մալուխների հորանում այրվել է մոտ 17 […]
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով՝ 2016 թ. հունիսի 3-ից Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Քոչինյան, Տերյան, Պուշկինի և Թումանյան փողոցների որոշ հատվածներում կիջեցվի տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը: Մասնավորապես, Քոչինյան փողոցում՝ Արամի և Պուշկինի փողոցների հատվածում, Տերյան փողոցում՝ Պուշկինի և Թումանյան փողոցների հատվածում, Պուշկինի փողոցում՝ Կողբացու […]
Էլեոնորա Հարությունյանը ծնվել է 1959 թվականին, միայնակ այրի է, զավակներ չունի, 1-ին կարգի հաշմանդամ է, ապրում է «Տրուդ ռեզերվ» կազմակերպությանը պատկանող մասնավոր հանրակացարանում: 30 և ավելի տարիներ աշխատել է Էլեկտրոլամպերի գործարանում, հետո, որպես որակյալ վարպետ, գործուղվել է Իրան, այնտեղ իր աշխատանքային փորձը կիսելու համար: Էլեոնորան չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, այդ իսկ պատճառով նրա խնամքով զբաղվում […]
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Հայաստանը ողջունում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի կողմից հայերի և այլ քրիստոնյա ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարությունը՝ Բունդեսթագի կողմից ընդունված այս բանաձևի հետ միասին, հանդիսանում են Գերմանիայի արժեքավոր ներդրումը ոչ միայն Հայոց […]
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը այսօր բուժօգնության համար դիմել է Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոն: Henaran.am-ը ԲԿ-ի լրատվական կենտրոնից տեղեկացավ, որ մարզպետի մոտ պարզապես մրսածություն է և ոչ մի լուրջ բան չկա: Սուրիկ Խաչատրյանն այսօր կանցկացնի հիվանդանոցում: Հիշեցնենք, որ 2014 թվականի հուլիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանը վիրահատել է սիրտը:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին: Անդրադառնալով լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ այս հայտը քաղաքական հենարան ստեղծելու հիմք է, Սաֆարյանն ասաց՝ եթե նպատակը դա էր, ապա այդ հարցազրույցը շատ խղճուկ տպավորություն թողեց: «Քոչարյանը խորհրդարանական ընտրություններից առաջ կփորձի […]