26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ջոլին եւ Փիթը կամուսնալուծվեն

Bրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ընդհանուր համաձայնություն են ձեռք բերել ապահարզանի գործընթացի պայմանների շուրջ: Դերասանների  փաստաբանները հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է, որ դերասանները վստահ են՝  անհրաժեշտ է երեխաներին զերծ պահել ավելորդ սթրեսից, ուստի ապահարզանին վերաբերող  դատական բոլոր փաստաթղթերը գաղտնի կպահվեն, նաեւ հաշտարար դատավոր կներգրավվի՝ անհրաժեշտ իրավական որոշումներ կայացնելու եւ բոլոր հարցերն արագորեն […]

«Անալիտիկ»-ի տնօրենի գործը մակագրվել է այլ դատավորի անունով

«Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի գործը քննվելու է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Գործը նախապես ուղարկվել էր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:  Սակայն դատավոր Մարինե Մելքոնյանը գտել էր, որ դատարանն իրավասու չէ քննել սույն քրեական գործը, հակառակ դեպքում կխախտվի ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավանորմերով […]

Վենեսուելայի նախագահը պաշտոնանկ է արվել

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պաշտոնանկ է արվել խորհրդարանի կողմից։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը: Գործակալությունը նշում է՝  խորհրդարանը Մադուրոյի` նախագահի լիազորությունները շարունակելը համարել է անհնարին: Իսկ ահա El Nacional-ը հաղորդում է, որ այս որոշման օգտին քվեարկել են երկրի խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը, եւ որոշումն ընդունվել է 106 կողմ ձայնով։ Կառավարամետ պատգամավորները չեն մասնակցել […]

«Ընդդիմությունը քայլ առ քայլ կայանալու է»

«Որ դրա հիմքերը կստեղծվեն, համոզված եմ, որ մեր նոր Սահմանադրությամբ, ինչը և Դաշնակցության պնդումն է եղել, որ խորհրդարանում ընդդիմությունը 1/3 ունենա, որովհետև մենք հասկանում ենք, որ առանց ընդդիմության լուրջ դերակատարության իշխանությունը չի կարող հաջողության հասնել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղա Աղվան Վարդանյանն՝ ի պատասխան հարցին, թե 2017-ին սպասելիքներ կան իրենց ու կոալիցիոն գործընկեր […]

«Այս դաշինքը չի փլուզվելու» (վիդեո)

«Քաղաքացիական պայմանագրի» վարչության նախագահ Սասուն Միքայելյանի համոզմամբ` իր, «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների միջև նոր ձևավորված դաշինքը նման չէ նախորդներին, սա փլուզվելու ենթակա չէ, այն ունի գաղափարական հենք: Henaran.am-ի հարցին, թե որն է երաշխիքը, որ խորհրդարան մտնելուն պես սա էլ չի փլուզվի, ինչպես մյուս դաշինքները, Ս. Միքայելյանը պատասխանեց, որ սա խորհրդարան մտնելու, ձայն հավաքելու համար չի […]

Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 500 կրակոց

Հունվարի 9-ին եւ լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը  խախտել է ավելի քան 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ  դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 82 միլիմետրանոց ականանետ (1 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը […]

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ուշացած հայտարարությամբ են հանդես եկել՝ անցած տարվա դեկտեմբերի 29-ին ադրբեջանական դիվերսիայի փորձի կապակցությամբ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Բաքուն ու Երեւանը շարունակում են իրար մեղադրել 2016-ի դեկտեմբերի 29-ին հայ- ադրբեջանական սահմանի վրա հարձակման փորձի համար, որի հետեւանքով եղել են զոհեր։ Հայաստանի ԶՈւ-երը դեռ իրենց մոտ են պահում այդ մարտի ժամանակ սպանված […]

Ծանր եղիր

«ԹԵԿՈՒԶ ԲԱՐԻ ԼԻՆԵՆ ԽՈՍՔԵՐԸ, ԱՍՏԾՈՒ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ, ՆԱԽ ՄՏԱԾԻՐ, ԸՆՏՐԻՐ ՏԵՂԸ, ԼՍՈՂԻՆ ՈՒ ՊԱՏՇԱՃ ԺԱՄԱՆԱԿԸ ԵՎ ԱՊԱ ԽՈՍԻՐ։ ՍԱ Է ԽՈՍԵԼՈՒ ՄԵՋ ԾԱՆՐ ԼԻՆԵԼԸ» Մեկն ասել է, որ լռությունն առանց ջանքի ձեռք բերվող առաքինություն է։ Սակայն թերևս հարցնող լինի, թե ինչպե՞ս կարող է առանց ջանք թափելու որևէ գործ լավ կատարվել, մանավանդ լռությունը, որ բոլոր գործերից դժվար […]

Օհանյանի ու Օսկանյանի դաշինքը կկայանա՞. Ժամանակ

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի առաջնորդությամբ դաշինքը կարող է չկայանալ։ Օրերս նախկին երկու պաշտոնյաները հանդիպել են Գագիկ Ծառուկյանին ընտրություններին դաշինքով մասնակցելու առաջարկով։ Ծառուկյանին հանդիպել են նաեւ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը։ Քաղաքականություն վերադառնալու մասին Ծառուկյանի հայտարարությունը, ըստ ամենայնի, կհնչի այս շաբաթ։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված