07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ուշացած հայտարարությամբ են հանդես եկել՝ անցած տարվա դեկտեմբերի 29-ին ադրբեջանական դիվերսիայի փորձի կապակցությամբ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Բաքուն ու Երեւանը շարունակում են իրար մեղադրել 2016-ի դեկտեմբերի 29-ին հայ- ադրբեջանական սահմանի վրա հարձակման փորձի համար, որի հետեւանքով եղել են զոհեր։ Հայաստանի ԶՈւ-երը դեռ իրենց մոտ են պահում այդ մարտի ժամանակ սպանված ադրբեջանցի զինծառայողի մարմինը։

Հրադադարի ռեժիմի խախտումն անընդունելի է ու հակասում է ուժ չկիրառելու մասին կողմերի պարտավորություններին, որոնք կրում են ամբողջական պատասխանատվություն։ Համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին կոչ են անում խստորեն հետեւել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգոմ 2016-ին կայացած գագաթնաժողովների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածություններին, այդ թվում ամենակարճ ժամկետներում ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմներ ստեղծելու վերաբերյալ պարտավորությանը։ Համանախագահները նաեւ կոչ են անում առանց հապաղումների վերադարձնել մարդկային աճյունները՝ 2010-ին Աստրախանում ձեռքբերված համաձայնության համապատասխան, հաշվի առնելով այդ հարցի բացառիկ մարդասիրական բնույթը։ Մենք կոչ ենք անում կողմերին դադարեցնել փոխադարձ մեղադրանքները ու անհրաժեշտ քայլեր ձեռնարկել իրավիճակի կայունացման համար։

Համանախագահները իրենց ցավակցությունն են հայտնում զոհված հայ ու ադրբեջանցի զինվորների ընտանիքներին, որոնց Նոր տարվա հույսերը մռայլվեցին ցավալի կորուստների վշտով»։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 29 ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արեւելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ Ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի հետեւանքով զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը եւ Էրիկ Գարիկի Աբովյանը։ Ադրբեջանական կողմն ունեցել է յոթ զոհ։ Մեկ զինծառայողի մարմինը մնացել է Հայաստանի տարածքում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ