27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Իսրայելը քննադատել է նացիզմի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունները

Իսրայելը  քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` Նիդերլանդներին  և Գերմանիային  նացիզմի մեջ մեղադրելու համար: Ըստ թուրքական «Turkiyegazetesi» թերթի՝ Իսրայելի արտգործնախարարության խոսնակ Էմմանուել Նախշոնը, անդրադառնալով վերանշյալ թեմային ասել է, որ նման համեմատությունները  տեղին չեն:    «Իսրայելը դեմ է ցանկացած բանի, ինչը կարող է հրեաների ցեղասպանության  հիշատակը  արժեզրկել և պարզեցնել»,-ասել է Նախշոնը:   Հիշեցնենք, որ Էրդողանը […]

Ընտրական հումոր պոչը կտրած մկնիկի մասին

Ոտը կաղ, մեջքը ծուռ, պոչը կտրած մկնիկին հարցնում են. – Էդ ու՞ր ես այդպես զարդարվա՜ծ, ուրա՜խ, տոնական տրամադրությամբ շտապում, Մկո՛ ախպեր: – Ասում են, թակարդում էլի նոր, համով պանիր են դրել, գնում եմ փորձելու,- պատասխանում է երջանիկ մկնիկը: Ա՛յ, այսպես էլ մեր ժողովուրդն է ամեն անգամ ընտրության գնում …  Մաքսիմ Ոսկանյանի հանրագրից

Փառաբանության աղոթքով սկսիր

Փառք Քեզ Աստված մեր, փառք Քեզ, ամեն բանի համար Տեր, փառք Քեզ: Փառք տվեք Աստծուն, օրհնեցեք մարդասեր և հավիտենական Թագավորին, որ փրկում և ապրեցնում է Իր ծառաներին: Դու ես մեր Փրկիչը` Քրիստոս Աստված, հիմա մեր հոգիները օրհնում և փառաբանում են Քեզ: ԱՄԵՆ:

Մեղքերի ներման աղոթքով

Տե՛ր, չեմ կարող, անհույս լինել, քանզի ողորմած ես և գթած, անճառ փառք խոստացար դարձի եկած մեղավորին, սակայն զարհուրում ու դողում եմ և երկնչում իմ բազում և անթիվ մեղքերից, քանզի պարտվելով խաբվեցի և տարակուսում եմ կյանքից: Քո առջև եմ ընկնում և թողությո՛ւն հայցում իմ մեղքերին. ընդունի՛ր իմ պաղատանքները և քավի՛չ եղիր հանցանքներիս, պայծառացրո՛ւ և լուսավորի՛ր իմ […]

Դատարանը Սամվել Բաբայանին կալանավորելու որոշում է կայացրել․ Tert.am

Կենտրոն և Նորք- մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին  2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել, հայտնում է Tert.am-ը։ Այս մասին ասաց Բաբայանի պաշտպանը` Ավետիս Քալաշյանը: Նա նշեց, որ մանրամասները կներկայացնի վաղը և միայն ավելացրեց, որ Սամվել Բաբայանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:  Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Պարզվել է Վանաձորում տեղի ունեցած վիճաբանության շարժառիթը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է Վանաձորում 3 տղամարդկանց միջև մարտի 20-ի երեկոյան տեղի ունեցած վիճաբանության շարժառիթը, որի հետևանքով 2 անձ ստացել է կտրած-ծակած մարմնական վնասվածք։  Ինչպես տեղեկացրել ենք, 2017թ. մարտի 21-ին` ժամը 00:15-ին, «Վանաձորի բժշկական կենտրոնից» ահազանգ է ստացվել առ այն, որ «պարանոցի շրջանի […]

«Վախեցող չկա…». Արաբոյի Մանվել/տեսանյութ/

«Պատեկերացրեք դուք մի տուն եք կառուցել, տարիներ շարունակ կառուցել եք և լավն է այդ տունը, թե վատը կարևոր չի:Կարևորը այդ տունը կա ու դու սպասում ես, որ ապրես այդ տան մեջ: Մեկ էլ հենց ներսից մեկը սկսում է ջարդել քո տան ապակիները:Այս տունը՝ Հայաստանը, նաև ազատամարտիկներն են կառուցել ու հիմա ամեն բան ջարդվում է»,-Henaran.am-ի թղթակցի […]

Կրկին վթարի են ենթարկվել «Ելք» դաշինքի առաջնորդները․ 1in.am /տեսանյութ/

Այսօր կրկին վթարի են ենթարկվել «Ելք» դաշինքի եռյակը գլխավորողները՝ Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը, գրում է 1in.am-ը։ Վթարը տեղի է ունեցել Իջևանից Դիլիջան տանող ավտոճանապարհին: Մեքենան վարել է վարորդը: Տեսանյութը՝ 1in.am-ի

Մայրաքաղաքի հանրակրթական երկու դպրոցներում բացվել են ռեսուրսային դասասենյակներ

Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներառական կրթություն իրականացնող հիմնական դպրոցներում շարունակվում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների համար նախատեսված ծրագրերը: Մայրաքաղաքի համար 163 հիմնական դպրոցում բացվել է աուտիզմ և զարգացման այլ առանձնահատկություններ ունեցող երեխաների համար ռեսուրսային դասասենյակ: Ծրագրի նպատակն է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին ներգրավել և մասնակից դարձնել կրթական ընդհանուր գործընթացին: Դասասենյակները վերակառուցվել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված