06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պարզվել է Վանաձորում տեղի ունեցած վիճաբանության շարժառիթը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է Վանաձորում 3 տղամարդկանց միջև մարտի 20-ի երեկոյան տեղի ունեցած վիճաբանության շարժառիթը, որի հետևանքով 2 անձ ստացել է կտրած-ծակած մարմնական վնասվածք։ 

Ինչպես տեղեկացրել ենք, 2017թ. մարտի 21-ին` ժամը 00:15-ին, «Վանաձորի բժշկական կենտրոնից» ահազանգ է ստացվել առ այն, որ «պարանոցի շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել 1963թ. ծնված Վ.Հովհաննիսյանը, իսկ ժամեր անց՝ 03:30-ին, ահազանգ է ստացվել՝ մեկ այլ տղամարդու՝ 1958 թ. ծնված Ս.Սարոյանի՝ «ալկոհոլային խմածություն, ձախ ականջի, գլխի կտրած վերքեր, որովայնի առաջնային պատի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխվելու մասին:

Դեպքի առթիվ մարտի 21-ին ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով  հանդիսանում է Վանաձոր քաղաքի բնակիչ՝ Մ.Խառատյանը:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ համաքաղաքացիներ Վ.Հովհաննիսյանը, Ս.Սարոյանը և Մ.Խառատյանը 2017թ. մարտի 20-ի երեկոյան Վանաձոր քաղաքի հուշաղբյուրի մոտ միասին օգտագործել են ալկոհոլ: Զրույցի ընթացքում հնչած հայհոյանքի պատճառով առաջացել է վիճաբանություն, որի արդյունքում դանակով հարվածներ են հասցվել Վ.Հովհաննիսյանին և Ս.Սարոյանին։ Ըստ նախնական բժշկական հետազոտման արդյունքների՝ Վ.Հովհաննիսյանին պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս` պարանոցի շրջանի ծակած-կտրած շնչափողի լուսանցք թափանցող վերքի տեսքով:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 2017թ. մարտի 23-ին Մ.Խառատյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի օբյեկտիվ, լրիվ և  բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ