26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Գյուղատնտեսության նախարարությունում խորհրդակցություն էր հրավիրվել

  ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրել էր  հրատապ խորհրդակցություն` նվիրված անցած գիշեր եղանակային կտրուկ փոփոխության հետեւանքով հանրապետության հարթավայրային եւ նախալեռնային գոտու առանձին տարածաշրջաններում արձանագրված ցրտահարության դեպքերի գնահատմանը եւ առաջիկա գիշերվա ընթացքում սպասվող վտանգի կանխարգելման միջոցառումներին: Ըստ նախնական տեղեկատվության` Արտաշատի, Մասիսի եւ էջմիածնի տարածաշրջաններում հիմնականում  տուժել են լոբազգի մշակաբույսերի եւ վաղահաս կատոֆիլի ցանքերը: […]

ԱՄՆ-ում թուրքական դեսպանատան առջեւ հերթապահություն է սահմանվել

Ամերիկայի թուրքական միությունների ասամբլեան որոշել է ապրիլի 24-25-ին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան մոտ հերթապահություն կազմակերպել, ինչին մասնակցելու նպատակով էլ հրավիրել է համայնքի ներկայացուցիչներին, տեղեկացնում է “Ermenihaber”-ը: Ասամբլեայի հայտարարության մեջ ասվում է, որ դրա անհրաժեշտությունը կա, քանի որ հայ համայնքն ամեն տարի ցեղասպանության տարելիցի առթիվ ակցիաներ է կազմակերպում: Դրանք խոչընդոտելու նպատակով էլ անհրաժեշտ է դեսպանատան դիմացի մայթին […]

Սիրիական կառավարությունը քիմիական զենք է օգտագործել. իսրայելական հետախուզություն

Սիրիական կառավարական զորքերը քիմիական զենք են օգտագործել զինված ապստամբների դեմ եւ ոչ մեկ անգամ, հայտարարել է իսրայելական հետախուզության ներկայացուցիչ, գեներալ Իթայ Բրունը, տեղեկացնում է “Ամերիկայի ձայն”-ը: Նա պնդում է, որ լուսանկարներ ունի, որոնցում սպանված ապստամբների բերաններից փրփուր է թափվում, իսկ բիբերը լայնացած են, ինչը թունավոր գազից մահացած լինելու դեպքում է լինում: “Որքանով որ ես գիտեմ, […]

Ոստիկանությունը` լրագրողին բռնության ենթարկելու փաստի մասին

Ապրիլի 23-ին, ժամը 18.35-ին,  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն Քրիստինե  Խ.-ից ահազանգ է ստացվել, Նորքի 9-րդ զանգվածում գործնկերոջն արգելել են նկարահանել, քաշքշել են եւ ձեռքից վերցրել տեսախցիկը:  “Ilur.am” կայքի  արտահաստիքային լրագրող Հակոբ  Կ.-ն  հաղորդում է տվել, որ ապրիլի 23-ի ժամը 17.30-ից   18.00-ի սահմաններում, երբ գտնվել է Նորքի 7-րդ զանգվածում գտնվող սուպերմարկետի մոտ, որտեղ […]

“ABC” հեռուստաալիքը ֆիլմ է ցուցադրել Հայոց ցեղասպանության մասին /վիդեո/

Հեղինակավոր “ABC” հեռուստաալիքը կարճ ֆիլմ է ցուցադրել Հայոց ցեղասպանության մասին` բառացիորեն այն անվանելով իր անունով: Ֆիլմում նշվում են պատմական ճշգրիտ փաստեր, կան բազմաթիվ լուսանկարներ եւ կադրեր, նույնիսկ` ականատեսների վկայություններ: Դատելով հաղորդավարի խոսքերից, ով նշում է, որ դեպքերը 84 տարի առաջ են տեղի ունեցել, այս հաղորդումը թողարկվել է դեռեւս 14 տարի առաջ:

Դեռ վաղ է Ցեղասպանության հարցով դիմել միջազգային դատարան. ՀՀ ԱԳՆ

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը տեսակետ հայտնեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման տեսանկյունից կան դրական տեղաշարժեր։ Մասնավորապես, նա նշեց, որ տասնյակ երկրներ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, բայց դեռ աշխատանք կա անելու, եւ ամենակարեւորը այդ ալիքը պետք է պահպանվի, որպեսզի Թուրքիան, ի վերջո, ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Շավարշ Քոչարյանի խոսքով, […]

Մենք շարունակելու ենք Թուրքիայի հասարակությանը պատմել ճշմարտության մասին. Ռագըփ Չարաքօլու

Հայոց ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ “Բելգեն“ հրատարակելու է մի շարք աշխատություններ“, – այս մասին Henaran.am-ի թղթակցին հայտնել է թուրք իրավապաշտպան, “Բելգե“ հրատարակչության տնօրեն Ռագըփ Զարաքոլուն: “Չնայած թուրքական իշխանությունների ճնշումներին` մենք շարունակելու ենք լուսավորել Թուրքիայի հանրությանը, պատմել ճշմարտության մասին, թե ինչ է իրականում տեղի ունեցել առաջին աշխարհամարտի տարիներին“,-նշում է Զարաքոլուն: Թուրք իրվապաշտպանը հավելում է, որ իրենց […]

Գովալ է պետք

Հարգելի լրատվամիջոցներ, ցանկանում եմ ձեզ հետ կիսվել իմ մտահոգություններով: Սույն թվականի ապրիլի 9-ին Հայաստանում լուրջ իրադարձություններ տեղի ունեցան: Մարտի մեկի ողբերգական իրադարձություններից հետո ժողովրդի ու ոստիկանների բախումը սարսափելի է թվում, ամեն անգամ մտածում եմ` իրադարձությունները կկրկնվեն: Այս անգամ, փառք Աստծո, նման բան տեղի չունեցավ: Եվ իմ խորին համոզմամբ, տեղի չունեցավ առաջին հերթին ոստիկանապետ Վովա Գասպարյանի […]

Ցեղասպանության ճանաչմանն ուղղված շարժումը պետք է վերջնակետի հասցնել. Հրանուշ Հակոբյան /վիդեո/

 ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը ամեն անգամ Ծիծեռնակաբերդ այցելելիս` եւ ցավի, եւ վերածննդի զգացում է ապրում: Այս մասին նա լրագրողներին ասաց Ծիծեռնակաբերդում: “Ցավ է, որ մենք կորցրել ենք մեկ ու կես մլն անմեղ մարդ, հայրենիք, մշակույթ, սակայն վերածնվել ենք:Թշնամին չի կարողացել հասնել իր նպատակին, քանզի հայ ազգը աշխարհի տարբեր ծայրերում հաստատվել է ու կայացել”,-ասաց […]

Էրդողան, մի մոռացիր. Լիբանանի յուրօրինակ ակցիան

Լիբանանցիները զարմանալի եւ միաժամանակ ուշագրավ կերպով են բարոյական ճնշում գործադրում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա: Երկրի մայրաքաղաք Բեյրութ տանող փողոցներից մեկի վերին հատվածում տեղադրված ցուցապաստառի վրա գրված է. “Էրդողան, մի մոռացիր. Արեւելյան Թուրքիան Արեւմտյան Հայաստանն է”:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ