27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արխիվ

ԱՄՆ դեսպանի մեսիջները

”Հայաստանում բավականին ակտիվ ընթացող ԱԺ ոչ իշխանական ուժերի քաղաքական խորհրդակցությունների գործընթացն ու Ուկրաինայում սրընթաց զարգացող իրադարձությունները, կարծես թե, շեղեցին ուշադրությունը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի ծավալուն հարցազրույցում տեղ գտած հետաքրքիր, միևնույն ժամանակ բավականին կարևոր նրբերանգներից: Հարցազրույցը առավելապես քննարկվեց ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի` տարեվերջին Հայաստան կատարելիք այցի շրջանակներում, սակայն մանրամասն չարծարծվեց դեսպանի` այդ համատեքստում հնչեցված ու […]

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է դեսպան Կասպշիկին

Մարտի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ։

Սիրուշոն իսկապես փոքրիկի է սպասում

Henaran.am-ը դեռեւս հունվարին փորձել էր սիրված երգչուհի Սիրուշոյի մորից` Սյուզան Մարգարյանից ճշտել այն տեղեկությունները` արդյոք թոռնիկի է սպասում: “Ի սեր Աստծո, եկեք չպատասխանեմ: Հանգիստ թողնենք, խնդրում եմ”,-ասաց Սյուզան Մարգարյանը` խոստանալով առաջինն այս մասին տեղեկցնել մեզ: Երեկվանից Համացանցում շրջանառվում են տեղեկություններ երգչուհու հղիության մասին: Սյուզան Մարգարյանը թերեւս հեռախոսազանգերից խուսափելով` անջատել է հեռախոսը:  Ներողություն խնդրելով սիրելի երգչուհուց` […]

Փաշինյանի ու Սեֆիլյանի վերաբերյալ հարց չի քննարկվել

՛՛Դեմ եմ՛՛ նախաձեռնության անդամ Արտաշես Արաբաջայանը տեղյակ չէ, որ ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների հետ հանդիպմանն իրենց առջև պայման է դրվել պատգամավորների կողմից, որ մարտի 22-ին կայանալիք հանրահավաքի ժամանակ բեմում չպիտի լինեն ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը և ՛՛Նախախորհրդարանի՛՛ անդամ Ժիրայր Սեֆիլյանը: ՛՛Համենայնդեպս ես տեղյակ չեմ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա՝ հավելելով. ՛՛Բայց չի եղել նման բան, […]

Սպանել է ամուսնուն` հեռակառավարման վահանակը մտցնելով բերանը

Պերմում քրեական գործ է հարուցվել 59-ամյա կնոջ նկատմամբ, ով սպանել է իր 46-ամյա ամուսնուն հեռակառավարման վահանակով: Փորձաքննությունը պարզել է, որ տղամարդու մահը վրա է հասել շնչուղիները փակելու արդյունքում: Պարզվել է, որ ամուսինները, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վիճել են, , ինչից հետո կինը վերցրել է հեռակառավարման վահանակն ու մտցրել ամուսնու բերանը` այդպիսով փակելով նրա շնչուղիները: Այս […]

ՀՀ ԱԺ նախագահը Ժնեւում հանդիպեց Լատվիայի Սաեյմայի նախագահի հետ

Մարտի 18-ին աշխատանքները շարունակեց Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ պատվիրակությունը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Վեհաժողովը շարունակեց քննարկումները ՙՄիջխորհրդարանական միության 125-ամյակը. մեր հանձնառությունը խաղաղությանն ու ժողովրդավարությանը՚ թեմայով: Վեհաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Լատվիայի Սաեյմայի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները  քննարկեցին հայ-լատվիական խորհրդարանական հարաբերությունների խորացմանը, միջազգային խորհրդարանական […]

Պուտինի ելույթն առողջ մտքի հետ որեւէ կապ չունի. Ուկրաինայի ԱԳՆ

Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության բաժնի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը հայտարարել է, որ Ռուսաստանին Ղրիմի միանալու մասին “այսպես կոչված” համաձայնագրի ստորագրումը և Ռուսաստանի նախագահի համապատասխան ելույթը ոչ մի ընդհանուր բան չունեն ոչ իրավունքի, ոչ ժողովրդավարության, ոչ ողջամտության հետ, գրում է pravda.com-ը: Նա նշել է, որ Պուտինի ելույթն առողջ մտքի հետ որեւէ կապ չունի: Ուկրաինայի ԱԳՆ-ն կոչ է արել […]

Սիսիանը` երիտասարդական մայրաքաղաք. /ֆոտո /

Քիչ առաջ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանին հանձնեց երիտասարդական մայրաքղաքի բանալին: Հիշեցնենք, որ այս տարի Սիսիանը ճանաչվել է երիտասարդական մայրաքաղաք: Արսեն Քարամյանը նշեց, որ Սիսիանում ծրագրեր են իրականացվելու երիտասարդների համար, միայն պետբյուջեից 30 մլն դրամ է նախատեսվել: Հանդիսավոր արարողությանը մասնակցեց նաեւ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: […]

Կգնի այդ շենքում . օրվա կադր

Մեր օրերում ոչ մեկին չես զարմացնի տարաբնույթ հայտարարություններով: Սակայն մայրաքաղաքի տարբեր թաղամասերում Երեւանի քաղաքապետարանի կողմից տեղադրված հայտարարությունների  վահանակում զետեղված մի հայտարարություն արձանագրվեց Henaran.am-ի ֆոտոխցիկի կողմից: “Կգնեմ բնակարան այս շենքում”` նման հայտարարություն էր վահանակի վրա…

ՀՀ գյուղատնտեսության նախարարի աշխատանքային այցը Վայոց ձորի մարզ

Գյուղատնտեսական նախորդ տարվա արդյունքների ամփոփման,ընթացիկ տարվա խնդիրների քննարկման,մարզի գարնանային առօրյային ու հոգսերին ծանոթանալու նպատակով այսօր աշխատանքային այցով Վայոց ձորում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:  Տեղի գյուղատնտեսության ոլորտի  ներկայացուցիչների հետ առաջին հանդիպումը մարզխորհրդի նիստի ընթացքում էր, ուր նախարարը,  ամոփումների և առաջիկա անելիքների մասին ունեցած իր ելույթից բացի,հանգամանորեն ծանոթացել է  նաև մասնակիցների կողմից բարձրացված հարցերին,խոստանալով հնարավորինս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված