08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀ ԱԺ նախագահը Ժնեւում հանդիպեց Լատվիայի Սաեյմայի նախագահի հետ

Մարտի 18-ին աշխատանքները շարունակեց Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ պատվիրակությունը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Վեհաժողովը շարունակեց քննարկումները ՙՄիջխորհրդարանական միության 125-ամյակը. մեր հանձնառությունը խաղաղությանն ու ժողովրդավարությանը՚ թեմայով:

Վեհաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Լատվիայի Սաեյմայի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները  քննարկեցին հայ-լատվիական խորհրդարանական հարաբերությունների խորացմանը, միջազգային խորհրդարանական կառույցներում փոխգործակցությանը, Եվրամիություն-Հայաստան համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Փաստելով հայ-լատվիական համագործակցության  ներկա բարձր մակարդակը` կողմերը  շեշտեցին, որ անհրաժեշտ է առաջ շարժվել՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները եւ առկա մեծ ներուժը: Երկուստեք կարեւորվեց միջխորհրդարանական կապերի հետագա ամրապնդումը,  խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական  հարաբերություններում:

Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ արձանագրեց, որ երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունները զարգանում եւ խորանում են, ինչին նպաստում են բարձր մակարդակի բազմաթիվ փոխայցելությունները: Նրա խոսքով` վերջին շրջանում առավել ընդլայնվել է Հայաստանի եւ Լատվիայի միջև իրավապայմանագրային դաշտը, ինչը լավ նախադրյալներ է ստեղծում երկու երկրների միջեւ տարբեր բնագավառներում առավել ակտիվ համագործակցություն ծավալելու համար:

Կողմերն անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին, միջազգային վերջին զարգացումներին: Կարեւորվեց բոլոր խնդիրների եւ հակամարտությունների կարգավորումը խաղաղ բանակցությունների ճանապարհով: Անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ այն չի խանգարում ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների հետագա զարգացմանը եւ խորացմանը:

Լատվիայի խորհրդարանի նախագահը նույնպես կարեւոր համարեց երկու երկրների խորհրդարանների համագործակցության զարգացումը` բարձր գնահատելով Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Լատվիա հայ-լատվիական միջպետական եւ միջխորհրդարանական կապերի զարգացման եւ սերտացման առումով:  Տիկին Աբոլտինան կարեւոր համարեց Հայաստանի պատրաստակամությունը զարգացնելու եւ ամրապնդելու Եվրամիության հետ հարաբերությունները, մասնավորապես Արեւելյան գործընկերության շրջանակներում: ՙԼատվիան պատրաստ է աջակցելու Հայաստանի յուրաքանչյուր նախաձեռնությանը, որն ուղղված կլինի Եվրամիության հետ համագործակցության զարգացմանը՚,- ընդգծեց Սոլվիտա Աբոլտինան:

 Հանդիպման ժամանակ քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ