26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Վերահսկիչ պալատը կոռուպցիոն նոր մեխանիզմ է բացահայտել. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ ՀՀ Վերահսկիչ պալատն իր տարեկան հաշվետվության մեջ մի շարք գերատեսչություններում՝ ՀՀ ֆինանսների նախարարություն, Կենտրոնական բանկ, «Հայինկասացիա» և այլն, կոռուպցիոն նոր մեխանիզմ է բացահայտել։ “ՀՀ ֆինանսների նախարարությունում 2011թ. ժամանակավոր անաշխատունակության թերթիկ է ներկայացրել 41.5 տոկոսը՝ դրա դիմաց ստանալով համապատասխան նպաստ, իսկ ահա 2013թ. անաշխատունակության թերթիկ ներկայացրել է նախարարության աշխատակիցների 82 տոկոսը։ ԿԲ-ում […]

Ինչո՞ւ եք նրանց հասցնում այս վիճակին

”Չգիտեմ ինչ ասել իշխանություններին։ Մի կողմից, այս անհեթեթ կուտակային համակարգը. մեզանից 45 տարով փող են տանում։ Ասում են` դուք չեք հասկանում, ձեզ նորմալ ծերություն է պետք, և մենք ապահովագրում ենք ձեր ծերությունը։ Սահմանադրական դատարանով, բանով լուրջ-լուրջ քննարկում ենք այդ անհեթեթ ռեֆորմ կոչվածը։ Մյուս կողմից էլ այս փոթորիկն ու ձնաբուքը։ Խեղճ գյուղացիներ։ Բայց ի՞նչու խեղճ։ Ապահովագրող […]

Կենտրոնական բանկի փոխնախագահը լուրջ ունեցվածք է կուտակել. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է, որ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, ով ժամանակին աշխատել է նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար, իսկ նախօրեին ՀՀ Սահմանադրական դատարանում պաշտպանում էր կուտակային կենսաթոշակային համակարգը, իր պաշտոնավարման ընթացքում բավականին լուրջ ունեցվածք է կուտակել։ “Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նրա ներկայացրած հայտարարագրի՝ Երիցյանը նվիրատվության կարգով ստացել է 185 հազար դրամ արժողության հուշադրամ, եւ […]

”Մխիթարյանը, Օբամեյանգը եւ Սոկրատիսը շատ մոտիվացված են”.Ռոյս

Այսօր 22.45-ին Մադրիդում կկայանա Չեմպիոնների լիգայի խաղարկության ”Ռեալ”-”Բորուսիա” հանդիպումը: Իսպանական Marca-ն հարցազրույց է ներկայացրել դորտմունդյան թիմի կիսապաշտպան Մարկո Ռոյսի հետ, որում նա խոսել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: ”Այս մրցաշրջանում ”Ռեալը” շատ է բարձլավել իր խաղը, հատկապես Բեյլին ձեռք բերելուց հետո: Սակայն մեր թիմը եւս փոխվել է` ձեռք բերելով Մխիթարյանին, Օբամեյանգին եւ […]

Դատավորը թոշակի է շտապում. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ երեկ իրենց տեղեկություններ հասան, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդիկ Մանուկյանի՝ թոշակի անցնելու ժամանակը շուտով լրանում է, սակայն նա ձեռնամուխ է եղել առավել արագ իրականացնել այդ գործընթացը։ “Հավանաբար դատավորը մտավախություն ունի, որ դատավորների թոշակները կրճատելուն ուղղված օրենսդրական քայլերն իրեն կհասնեն։ Դրա համար ցանկանում է օր առաջ ձևակերպել թոշակը, որ […]

ԲՀԿ-ն ինչ որ անում է` “կիսա” է. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորներ Ռուստամ Գասպարյանի եւ Ռուբեն Գեւորգյանի նախաձեռնությամբ ստեղծվելիք  Ազատամարտի նվիրյալների միության վերաբերյալ մի քանի ամիս շարունակ բողոքի ալիք բարձրացրած ազատամարտիկները միանշանակ կարծիք չունեն: “”Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի” նախաձեռնության ղեկավար Գագիկ Սարուխանյանը “Ժամանակին” ասաց, որ առայժմ տեղյակ չէ այդ նախաձեռնության մասին եւ այս պահին դիրքորոշում չունի, իսկ այս պահին ԲՀԿ-ի […]

Մի քանի հարց

”Հիմա, երբ արդեն պարզ է, որ ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը պատրաստվում են բարձրացնել կաբինետի հրաժարականի հարցը՝ դա զուգորդելով եռօրյա հանրահավաքներով, օրակարգում են մի քանի հարցեր։ Արդյո՞ք առաջին նախագահ Լևոոն Տեր–Պետրոսյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնակցելու են այդ հանրահավաքներին։ Նրանց մասնակցությունը կամ չմասնակցությունն էապես փոխում են հանրահավաքների բովանդակությունն ու կշիռը։ Արդյո՞ք քառյակը պատրաստվում է […]

Պուտինյան էմիսարները` Հայաստանում. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ պարզվում է՝ Մաքսային և Եվրասիական միությունները “լայն” հորիզոններ են բացել հայաստանյան պուտինյան տխրահռչակ ակումբների “հեղինակ”, կրեմլյան հիերարխիայի “գնդի որդի” Անդրանիկ Նիկողոսյանի համար։ Նա այժմ համարվում է Եվրասիական միության “գրանտատու”, տնօրինում է կրեմլյան լուրջ միջոցների և իրականացնում է քարոզչություն հետխորհրդային երկրներում։  Ղրիմյան դեպքերի ժամանակ ֆինանսավորել է գրանտատու-տեղեկատվական “պատերազմը”, ինչի համար էլ Արևմուտքի […]

Ադրբեջանական քարոզչության հերթական սայթաքումը

ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ուշադրություն է հրավիրում այս փաստի վրա. ”Հարգելի լրագրողներ, ուշադրություն դարձրեք ադրբեջանական քարոզչության հերթական սայթաքմանը, ամեն օր նշված ժամին նրանք տալիս են այս ապատեղեկատվությունը, այսօր մի քիչ շտապել են: Ձեր ժամացույցներին նայեք: Տեղեկատվական պատերազմներով զբաղվողներին խնդրում եմ նշեք”: Դիտեք լուսանկարը:

ՕԵԿ-ի մոտ գարնանային “զարթոնք է”. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ “ՕԵԿ”-ի մոտ վերջերս գարնանային սրացումներ են նկատվում. “Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ կուսակտիվն էլ “տուն չի գալիս”։ Հանդիպումներ է ունենում մարզերում, սկսել են Տավուշի մարզից, Նոյեմբերյան-Իջևան շառավղով արդեն հասել են Գեղարքունիք, առաջիկայում էլ կլինեն Շիրակում, Արարատի մարզում, որոշել են կարգի բերել իրենց տեղական կառույցները, հանդիպել ակտիվի հետ, “ունկնդրել-ակնդրել” գարնան ձյունից էլ ավելի կռացած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ