15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Պուտինյան էմիսարները` Հայաստանում. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ պարզվում է՝ Մաքսային և Եվրասիական միությունները “լայն” հորիզոններ են բացել հայաստանյան պուտինյան տխրահռչակ ակումբների “հեղինակ”, կրեմլյան հիերարխիայի “գնդի որդի” Անդրանիկ Նիկողոսյանի համար։

Նա այժմ համարվում է Եվրասիական միության “գրանտատու”, տնօրինում է կրեմլյան լուրջ միջոցների և իրականացնում է քարոզչություն հետխորհրդային երկրներում։ 

Ղրիմյան դեպքերի ժամանակ ֆինանսավորել է գրանտատու-տեղեկատվական “պատերազմը”, ինչի համար էլ Արևմուտքի համար դարձել է “պերսոնա նոն գրատա”, ու, ըստ մեր աղբյուրների, Ռուսաստանի նկատմամբ առաջիկայում կիրառվող պատժամիջոցների սպասվող փուլում նրա անունը նույնպես կլինի “պատժվածների” ցուցակում։ Ի դեպ, օրերս նա Հայաստանում էր՝ եկել էր մասնակցելու Մաքսային միությանը նվիրված տնտեսական ֆորումին, որի ժամանակ նաև “ողջույնի” խոսք է ասել”,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ