15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Վերահսկիչ պալատը կոռուպցիոն նոր մեխանիզմ է բացահայտել. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ ՀՀ Վերահսկիչ պալատն իր տարեկան հաշվետվության մեջ մի շարք գերատեսչություններում՝ ՀՀ ֆինանսների նախարարություն, Կենտրոնական բանկ, «Հայինկասացիա» և այլն, կոռուպցիոն նոր մեխանիզմ է բացահայտել։

“ՀՀ ֆինանսների նախարարությունում 2011թ. ժամանակավոր անաշխատունակության թերթիկ է ներկայացրել 41.5 տոկոսը՝ դրա դիմաց ստանալով համապատասխան նպաստ, իսկ ահա 2013թ. անաշխատունակության թերթիկ ներկայացրել է նախարարության աշխատակիցների 82 տոկոսը։

ԿԲ-ում 2011թ. ժամանակավոր անաշխատունակության թերթիկ ներկայացնողները եղել է աշխատակիցների 19 տոկոսը, 2013-ին՝ 47.1 տոկոսը։ Տպավորություն է, որ այս ու մի շարք այլ գերատեսչությունների աշխատակիցները խրոնիկ հիվանդ են, որոնք ամեն առիթով հայտնվում են հիվանդանոցում, կամ էլ՝ այս ամենն արվում է պարզապես պետությունից հավելյալ գումարներ աշխատելու համար”,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ