20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կենտրոնական բանկի փոխնախագահը լուրջ ունեցվածք է կուտակել. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է, որ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, ով ժամանակին աշխատել է նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար, իսկ նախօրեին ՀՀ Սահմանադրական դատարանում պաշտպանում էր կուտակային կենսաթոշակային համակարգը, իր պաշտոնավարման ընթացքում բավականին լուրջ ունեցվածք է կուտակել։

“Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նրա ներկայացրած հայտարարագրի՝ Երիցյանը նվիրատվության կարգով ստացել է 185 հազար դրամ արժողության հուշադրամ, եւ աշխատավարձից բացի, ամսական 193.6 հազար դրամ՝ ավանդի դիմաց ստացված տոկոսներից։ Մեկ տարվա ընթացքում Երիցյանի դրամական միջոցները միանգամից աճել են 8.6 մլն-ով։ Տարեսկզբին նա ունեցել է ավելի քան 4.3 միլիոն դրամ, իսկ տարեվերջին այդ թիվը դարձել է 12 միլիոն 950 հազար։ Փոխարենը նվազել են նրա դոլարային միջոցները՝ 403 հազարից դառնալով 350 հազար”,- գրում է թերթը։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ