08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Մի քանի հարց

”Հիմա, երբ արդեն պարզ է, որ ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը պատրաստվում են բարձրացնել կաբինետի հրաժարականի հարցը՝ դա զուգորդելով եռօրյա հանրահավաքներով, օրակարգում են մի քանի հարցեր։

Արդյո՞ք առաջին նախագահ Լևոոն Տեր–Պետրոսյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնակցելու են այդ հանրահավաքներին։ Նրանց մասնակցությունը կամ չմասնակցությունն էապես փոխում են հանրահավաքների բովանդակությունն ու կշիռը։

Արդյո՞ք քառյակը պատրաստվում է դնել ԱԺ արտահերթ ընտրությունների պահանջ կամ պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականն, եթե խորհրդարանը հրաժարվի անվստահություն հայտնել Տիգրան Սարգսյանի կառավարությանը։ Եթե նման պահանջներ չդրվեն, դա կարող է չընկալվել ”զոհ” պահանջող զանգվածի կողմից։ Նման պահանջների առաջ քաշումը բերելու է լուրջ էսկալացիայի՝ տևական ու ռեսուրաստար պայքարի հեռանկարով։

Եթե ԱԺ–ն անվստահություն հայտնի կառավարությանը, ի՞նչ պատկերացումներ ունի քառյակը։ Առայժմ միասնական մոտեցումներ չենք լսել։ Եթե ”Ժառանգությունն” ու ՀԱԿ–ը հայտարարել են, որ չեն մասնակցի Հանրապետականի ձևավորած որևէ կառավարության, ապա ՀՅԴ–ն ողբերգություն չի տեսնում, որ նոր կառավարությունը դարձյալ ձևավորի ՀՀԿ–ն։

ԲՀԿ–ն առաջ է քաշում ազգային համաձայնության կառավարության ձևավորման թեզն, որն, ըստ էության, ենթադրում է կառավարող նոր կոալիցիայի ստեղծում՝ ՀՀԿ–ԲՀԿ առանցքով”,-Facebook-յան հանրագրում կիսվել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ