26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հրաժարական է տվել

Արսենի Յացենյուկը հրաժարական է տվել Ուկրաինայի վարչապետի պաշտոնից` հաղորդում է униан-ը: Հանդես գալով Ուկրաինայի Գերագույն Ռադայի ամբիոնից, Յացենյուկը հայտարարել է, որ ոչ մի դեպքում չի համաձայնի կոալիցիա կազմել Ռեգիոնների կուսակցության եւ կոմկուսի հետ, իսկ քանի որ գործող կոալիցիան ցրվել է, ապա ինքը որոշել է հրաժարական տալ: ‘’Կառավարությունն ի՞նչ տարբերակներ ունի: Քանի որ մեզ մոտ նախագահա-խորհրդարանական […]

Ալլա Լևոնյանի խորհուրդը աղանդավոր աստղերին /վիդեո/

Երգչուհի Ալլա Լևոնյանը սոցիալական ցանցերից չի օգտվում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նկատեց, որ ինքը բավականին զգայուն մարդ է և դժվար է տանում ամեն տեսակի մեկնաբանություններ՝ թե իր, թե գործընկերների վերաբերյալ: “Ես երեք երեխաների մայր եմ,աշխատում եմ ավելորդ չհուզվել: Ես չեմ օգտվում սոցիալական ցանցերից, բայց տեղյակ եմ աղանդավորներ-աստղերի ցուցակի հրապարակումից: Ես խորհուրդ եմ տալիս և […]

Սահմանադրական բարեփոխումների քննարկումների համար ժամանակ կա. ՀՀ նախագահ

Հանրապետության Նախագահին ներկայացվել են խորհրդի տարբեր հանձնաժողովներում մինչ այս քննարկված՝ հասարակությանը մտահոգող մի շարք հարցեր եւ դրանց վերաբերյալ խորհրդի մոտեցումները, վերլուծությունների արդյունքներն ու առաջարկությունները: Մասնավորապես, անդրադարձ է եղել արտագաղթի խնդրին, այդ երեւույթին նպաստող պատճառներին, հետեւանքներին եւ կանխման հնարավորություններին, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին, անդամակցության պարագայում՝ Հայաստանի զարգացման նոր հնարավորություններին, սահմանամերձ գոտու ամրապնդմանն ու անվտանգության […]

Աջափնյակում ջուր չի լինելու

  “Երեւան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 25-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Ֆուչիկի փողոցի եւ նրբանցքների, Հալաբյան 41-65 համարների, Մարգարյան 19-45 կենտ համարների, Կարապետյան փողոցի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:             Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: […]

Սամուելը տեղափոխվեց ”Բազել”/ֆոտո/

Արգենտինացի պաշտպան Վալտեր Սամուելը դարձել է շվեյցարական ”Բազելի” ֆուտբոլիստ: 36-ամյա ֆուտբոլիստը վերջին տարիներին հանդես էր գալիս իտալական ”Ինտերում”, որը նա լքեց ազատ գործակալի կարգավիճակով: ”Բազելի” հետ նրա պայմանագիրը նախատեսված է մեկ տարվա համար: Սամուելը հանդես է եկել նաև ”Ռոմայում” և ”Ռեալում”:

Նիգերում կործանված ինքնաթիռի 50 ուղևորներ Ֆրանսիայի քաղաքացիներ են

Նիգերիայում կործանված Air Algerie-ի օդանավի ուղեւորներից 50-ը Ֆրանսիայի քաղաքացիներ են, հաղորդում է газета.ru կայքը, հղում անելով France-Presse գործակալությանը: Նախնական տվյալներով՝ ավիավթարի պատճառը ամպրոպաբեր մրրիկն է եղել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Air Algerie-ը կորցրել է իր ինքնաթիռներից մեկի հետ կապը: Օդանավի հետ կապը դադարել է թռիչքից 50 րոպե անց: Ինքնաթիռն իրականացրել է Բուրկինա-Ֆասո-Ալժիր չվերթը:

Վայոցձորցիներն է ներկայացվել Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը

 Սահմանադրական բարեփոխումներին նվիրված հանրային քննարկումներն այսօր շարունակվել են Եղեգնաձոր քաղաքում: Վայոց Ձորի մարզպետարանի դահլիճում կազմակերպված հանդիպման ժամանակ ներկաներին Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային դրույթներն են ներկայացրել ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Գեորգի Կուտոյանն ու Վարդան Պողոսյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Վարդան Պողոսյանը, խոսելով Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին, նշել […]

Տարոն Մարգարյանը ծանոթացավ

Մայրաքաղաքի բնակչությանը հուզող խնդիրներին ծանոթանալու եւ բարձրացված հարցերին արագ արձագանքելու նպատակով, քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելության սահմանված ժամանակացույցի համաձայն, աշխատանքային յուրաքանչյուր օր աշխատակազմի երկու վարչությունների պետերն անձամբ են ընդունում եւ լսում քաղաքացիներին: Վարչական շրջանների ղեկավարները եւս յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի օրը, ժամը 14:00-ից մինչեւ 16:00-ն, կազմակերպում են բնակիչների հետ ընդունելություն: Հուլիսի 24-ին քաղաքապետ […]

Ի՞նչ ուտեստներ են նախընտրում և ի՞նչ չեն սիրում համաշխարհային առաջնորդները

Լոնդոնում կայացել է ամենամյա ClubdesChefs հանդիպումը։ Դա տարբեր երկրների լավագույն շեֆ-խոհարարների բացառիկ ակումբ է։ Դրանում ընդգրկված է 21 խոհարար, որոնք պատրաստում են պետության ղեկավարների համար: Անցնելով աշխատանքի՝ նրանք հանդիսավոր կերպով խոստանում են խիստ գաղտնի պահել առաջնորդների համային նախասիրությունները, թեև որոշակի տեղեկություն, այնուամենայնիվ, հասանելի է դառնում։Այս մասին տեղեկանում ենք Комсомольская правда կայքից: Հայտնի է դարձել, օրինակ, […]

ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում Անդրսահմանային միացյալ քարտուղարության տարածաշրջանային պատասխանատուներին

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում Անդրսահմանային միացյալ քարտուղարության (ԱՄՔ) տարածաշրջանային գրասենյակի պատասխանատու Սերվի Նաբուրսին եւ հայաստանյան գրասենյակի պատասխանատու Արմեն Գեւորգյանին: Նախարար Արամայիս Գրիգորյանը, ողջունելով հյուրերին, նշել է. «ԱՄՔ եւ ՀՀ բնապահպանության նախարարությունը երկարամյա արդյունավետ համագործակցության փորձ ունեն: ԱՄՔ-ն մեծապես նպաստել է մեր երկրի բնության հատուկ պահպանվող տարածքների եւ անդրսահմանային ծրագրերի իրականացմանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ