27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Ով կունենա վերջնական հաղթանակը /վիդեո/

«Իրադրությունները զարգանում են համբերության տեսանկյունից, ով ավելի համբերատար լինի, նա էլ վերջնական հաղթանակը կունենա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող Ժորա Պողոսյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 26-ին ժամը 9.00-23.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Գաջեգործների, Նոր Արեշի 7, 9, 11, 20, 22, 24, 26, 28, 30, 32, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43, 44, 45, 46, 48, 50  փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը: […]

Հո ցուցահանդես չի, բազար ա էլի /վիդեո/

85-ամյա Ազնիվ տատին բոլորը գիտեն: «Դու երեւի առաջին անգամ ես ստեղ, դրա համար չես լսել»,-ասում է տատը: Սանահինի վանական համալիրից ներքեւ իր ստեղծագործություններն է ցուցադրում: «Հո ցուցահանդես չի մինակ, ծախում էլ եմ, թոշակս չի հերիքում, իմ հալալ քրիտիքն ա, իմ աչքերի հաշվին»,-ասաց Ազնիվ տատը Henaran.am-ին: Տատի խոսքով, իր մոտ ամեն ինչ ստացվում է` գործել, մեծ […]

Կդրվի՞ նաև իշխանափոխության պահանջ /վիդեո/

Բաղրամյան պողոտայում նստացույց անողներից Henaran.am-ը հետաքրքրվեց, թե արդյոք պահանջը միայն էլեկտրաէներգիայի սակագնի չբարձրացնելն է, թե արդեն նաև իշխանափոխությունը, ինչպես նաև թե արդյոք լիդեր անհրաժեշտ է պայքարին, թե ոչ: Մեր զրուցակիցների մեծամասնությունը կարծում է, որ առայժմ միայն սակագնի չեղարկման հարցը պետք է դնել: Մանրամասն՝ տեսանյութում:

Մեր թշնամիներն այս ավանակներն են

Ադրբեջանական քարոզչամեքենայում կարծես նոր աշխատողների խոշոր խմբաքանակ են ընդունել, ընդ որում՝ փաթեթով, ընդ որում՝ քաղաքային գժանոցից: Այդ ավանակների հերթական քարոզչական սուտը բառիս բուն իմաստով անեկդոտ է: Ադրբեջանական կայքերից մեկում օրերս մի հոդված հրապարակվեց, որն առ այսօր բուռն քննարկվում է դրանց մեդիա դաշտում: Այդ մառազմատիկ զառանցանքում մասնավորապօես ասվում էր, որ ամերիկահայ մուլտիմիլիոնատեր Դան Բիլզերիանը Արցախի բանակին […]

Վերարկու` պատրաստված տղամարդկանց կրծքերի մազերից

Մեծ Բրիտանիայում վերարկու են ստեղծել, որն ամբողջությամբ տղամարդկային կրծքերի մազերից է պատրաստված, գրում է “The Daily Star”-ը: Նման հագուստը 2499 ֆունտ ստերլինգ արժե: Թե ինչ քանակությամբ են պատրաստվել վերարկուները, հայտնի չէ: Հայտնի է միայն, որ այդպիսի մեկ վերարկու պատրաստելու համար 200 ժամ եւ միլիոնավոր մազեր են պահանջվել: Վերարկուն ստեղծվել է տղամարդկանց համար նախատեսված նոր կաթնա-շոկոլադային […]

«Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի վավերացման» սեմինար

Այսօր Կոնգրես հյուրանոցում տեղի է ունեցել Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի վավերացմանը նպատակաուղղված ծրագրի ներածական սեմինարը, որին մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին և  ՄԱԿ-ի ուսուցման և հետազոտման ինստիտուտի /UNITAR/ Քիմիական նյութերի և թափոնների կառավարման ծրագրի ավագ […]

Կաշառակերություն եւ տոտալ անգրագիտություն. սա ազգային անվտանգության հարց է

Հայաստանի սեյսմիկ ակտիվությունը` երկրաշարժերի հաճախակիությունը լուրջ պատճառ են` մտածելու բնակֆոնդի ապահովության, շինարարության մեջ սեյսմակայուն տեխնոլոգիաների ներդրման հարցի շուրջ: Այսօր Հենարան մամուլի ակումբում հյուրընկալված Տեխնիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ակադեմիկոս Միքայել Մելքումյանն աշխարհում դեռեւս չկիրառված` շենքերի սեյսմապաշտպանությունը և դրանց սեյսմակայունությունը բարձրացնող նոր մեթոդ է առաջարկում: Մելքումյանն առաջարկում է շենքի երկաթբետոնյա կրող կմախքի սեյսմամեկուսացման սկզբունքային նոր կոնստրուկտորական մոտեցումներ:Հիմնական խնդիրն […]

Մի հաստավիզ մոտեցավ, ասաց՝ կանդալեք սրան, ձեռքերս ոլորեցին…

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղ. ղեկավար, մշակութաբան Գագիկ Գինոսյանն այսօր կրկին Բաղրամյան պողոտայում էր: Նշենք, որ երեկ առավոտյան նրան բերման էին ենթարկել, ապա ուղարկել նարկոլոգիական դիսպանսեր: Լրագրողների հետ զրույցում Գինասյանն ասաց, որ ոստիկանությունում իրեն ասել են, որ կարգն է այդպիսին, պիտի նարկոլոգիական հետազոտություն անցկացնեն: «Կարծում եմ, որ սա սխալ մոտեցում է»,-նշեց նա:  Գինասյանը շեշտեց՝ կարմիր բերետավորները […]

Սա վատ նշան է

Ռուս հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է երեւանյան դեպքերին: Նա նշել է, որ Երեւանի ակցիաների ժամանակ իշխանությունները էմոցիաներով չդիմացան: «2015 թվականի հունիսի ցույցը մեծ մասամբ սոցիալական է: Իսկ ում դուր կգար գների բարձրացումը: Ցույցին սպասում էին: Դեռեւս մայիսի վերջին, երբ ես Երեւանում էի, խոսում էին էլեկտրաէներգիայի գնի մասին: Հարցն այն է, թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված