11 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վերարկու` պատրաստված տղամարդկանց կրծքերի մազերից

Մեծ Բրիտանիայում վերարկու են ստեղծել, որն ամբողջությամբ տղամարդկային կրծքերի մազերից է պատրաստված, գրում է “The Daily Star”-ը: Նման հագուստը 2499 ֆունտ ստերլինգ արժե: Թե ինչ քանակությամբ են պատրաստվել վերարկուները, հայտնի չէ: Հայտնի է միայն, որ այդպիսի մեկ վերարկու պատրաստելու համար 200 ժամ եւ միլիոնավոր մազեր են պահանջվել:

Վերարկուն ստեղծվել է տղամարդկանց համար նախատեսված նոր կաթնա-շոկոլադային ըմպելիքի գովազդային քարոզարշավի շրջանակներում: Դիզայներների խոսքով` նման վերարկուն պետք է բրիտանացիներին կոչ անի ավելի տղամարդկային լինել: Նրանք հայտարարել են, որ ժամանակակից արական նորաձեւությունը ավելի քիչ տղամարդկային է, այդ պատճառով էլ տղամարդիկ հրաժարվում են իրենց բնական գեղեցկությունից:

Դիզայներներին հատկապես վրդովեցնում է այն փաստը, որ տղամարդիկ սափրում են մազերը կրծքերի շրջանում: Նրանց կարծիքով` տղամարդիկ պետք  է հրաժարվեն դրանից եւ հպարտանան իրենց արտաքին տեսքով` առանց որեւէ միջամտությունների: Վերարկուի ստեղծման կապակցությամբ կազմակերպված ֆոտոշարքին, սակայն, մասնակցել է նաեւ տղամարդ` առանց կրծքերի վրա մազերի:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ