09 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Մի հաստավիզ մոտեցավ, ասաց՝ կանդալեք սրան, ձեռքերս ոլորեցին…

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղ. ղեկավար, մշակութաբան Գագիկ Գինոսյանն այսօր կրկին Բաղրամյան պողոտայում էր: Նշենք, որ երեկ առավոտյան նրան բերման էին ենթարկել, ապա ուղարկել նարկոլոգիական դիսպանսեր: Լրագրողների հետ զրույցում Գինասյանն ասաց, որ ոստիկանությունում իրեն ասել են, որ կարգն է այդպիսին, պիտի նարկոլոգիական հետազոտություն անցկացնեն: «Կարծում եմ, որ սա սխալ մոտեցում է»,-նշեց նա: 

Գինասյանը շեշտեց՝ կարմիր բերետավորները պետք է պատասխան տան իրենց ապօրինի գործողությունների համար: Նա պատմեց, որ հավաքը ցրելու ժամանակ այստեղ էին իր աշակերտները, ուսանողները, և երբ փորձել է նրանց հավաքել, գնալ տներ, «Նաիրի» կինոթատրոնի մոտ լսել է օպերայի երգչուհիներից մեկի ձայնը, ում ձեռքերը ջարդելով մտցրել են մեքենան:

«Ես հետ վազեցի, հորդորեցին ոստիկաններին այդպես չանել, բայց իմ բառերի վրա մի հաստավիզ մոտեցավ ինձ, վիզցս բռնեց, ասեք՝ կանդալեք սրան: Ձեռքերս ոլորեցին, գլուխս դեմքով խփեցին մեքենային»,-պատմեց նա:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ