08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կաշառակերություն եւ տոտալ անգրագիտություն. սա ազգային անվտանգության հարց է

Հայաստանի սեյսմիկ ակտիվությունը` երկրաշարժերի հաճախակիությունը լուրջ պատճառ են` մտածելու բնակֆոնդի ապահովության, շինարարության մեջ սեյսմակայուն տեխնոլոգիաների ներդրման հարցի շուրջ: Այսօր Հենարան մամուլի ակումբում հյուրընկալված Տեխնիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ակադեմիկոս Միքայել Մելքումյանն աշխարհում դեռեւս չկիրառված` շենքերի սեյսմապաշտպանությունը և դրանց սեյսմակայունությունը բարձրացնող նոր մեթոդ է առաջարկում:

Մելքումյանն առաջարկում է շենքի երկաթբետոնյա կրող կմախքի սեյսմամեկուսացման սկզբունքային նոր կոնստրուկտորական մոտեցումներ:Հիմնական խնդիրն է՝ իրագործել գոյություն ունեցող երկաթբետոնյա կմախքի սեյսմամեկուսացման առաջարկված կոնստրուկտիվ լուծումը շենքի վերակառուցման աշխատանքների հետ զուգընթաց: 

Մենք արդեն այդպիսի փորձ ունենք և աշխարհում ճանաչված ենք՝ սեյսմամեկուսացման տեխնոլոգիաներով շենքի ամրացման առաջատար, և մենք դա անում ենք առանց շենքերի շահագործումը դադարեցնելու: Հիմա, ունենալով այսպիսի փայլուն տեխնոլոգիա, կարելի՞ է հանգիստ նստել: Լայնամասշտաբ ծրագիր չի իրականացվում, թեև Կառավարությունը կասի, օրինակ՝ 7 դպրոց ենք ամրացրել, սակայն դա տոկոս չի կազմում ընդհանուր վտանգավոր շենքերի քանակի մեջ: Ես դա համարում եմ ազգային անվտանգության խնդիր, նշում է պրոֆեսոր

Մեր երկիրը կառուցապատված է հիմնականում սովետական միության օրոք կառուցված շենքերով: Այդ ժամանակ , փորձագետի խոսքով` սեյսմիկ վտանգը Հայաստանի համար թերագնահատված էր, այդ պատճառով Հայաստանում շենքերը կառուցվում էին 7, լավագույն դեպքում 8 բալանոց երկրաշարժին դիմակայելու համար: Ներկայումս, սեյսմիկ նորմերը 9 բալի բարձրությանը դիմակայելու համար են, այստեղից հետևություն, որ Հայաստանում կառուցված շենքերի սեյսմակայունությունը չի համապատասխանում ներկայիս գործող նորմերին, իրական սեյսմիկ վտանգին՝ Հայաստանի տարածքի համար:

Նորակառույց բնակֆոնդը գնահատելով` Մելքումյանը նկատում է, որ կաշառակերության եւ տոտալ անգրագիտության պայմաններում որակը հիմնականում տուժումը` միաժամանակ նկատելով, որ որակումը ոչ բոլորին է առնչվում: Նրա համոզմամբ` նոր կառուցվող շինությունների գերակշռող մասի նախագծերը անորակ են` այդ մասին նա շատ անգամ է համոզվել իր ձեռքի տակ եղած նախագծերով: Մելքումյանն  ընդգծում է, որ ձեռքի մատների վրա կարող է հաշվել պրոֆեսիոնալ շինարարական կազմակերպությունները, որոնք ի վիճակի են որակյալ աշխատանք ապահովել: 

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ