01 Հունիսի, Երկուշաբթի, 2020
KFC

“Միսս աշխարհ-2012”-ի 50 մասնակիցները /վիդեո/

image_8239

Հայտնի են դարձել ազգային գեղեցկության մրցույթներում հաղթանակած այն 50 աղջիկների անունները, որոնք կներկայացնեն իրենց երկրները “Միսս աշխարհ-2012″ միջազգային գեղեցկության մրցույթին: Մրցույթը տեղի կունենա օգոստոսին Ներքին Մոնղոլիայում, որը ՉԺՀ-ի տարածքում է:

Ընդհանուր առմամբ մրցույթին կմասնակցեն 120 գեղեցկուհիներ: Սակայն որոշ ազգային մրցույթներ դեռ չեն կայացել: Կան նաեւ որոշ երկրներ, որտեղ մրցույթի կազմակերպիչները դեռեւս չեն որոշել` որ մասնակիցն է մեկնելու “Միսս աշխարհին“, իսկ որ մասնակիցը` “Միսս տիեզերքին”:

“globalbeauties.com” կայքում, որտեղ էլ նշված են 50 մասնակիցների անունները, նաեւ մեկնաբանություններ կան, որոնցից կարելի է եզրակացնել, որ կայքն այցելողների 50 տոկոսը ֆավորիտ է համարում Իսրայելը ներկայացնող գեղեցկուհուն` 19-ամյա Շանիին: Նա Իսրայելի ռազմածովային ուժերի զինծառայող է եւ պրոֆեսիոնալ մանեկենուհի:

Շատ են մեկնաբանությունները նաեւ Ֆրանսիայի, Մեքսիկայի, Չեխիայի եւ Հնդկաստանի մասնակիցների մասին:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ