26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սեքսին տանող ամենակարճ ճանապարհը

Իզուր են տղամարդիկ մեծ գումարներ վատնում գայթակղության նոր մեթոդներ գտնելու եւ թանկ նվերներ գնելու վրա: Պարզվում է, որ դասական մեթոդները դեռեւս գործում են:

Սիրո կրքոտ գիշեր կարող են ապահովել ռոմանտիկ երեկոն, մեկ գավաթ գինին եւ ականջին շշնջալը: “Yahoo! Shine” կանանց ամսագիրը հարցում է անցակացրել հազարվոր սեռապես ակտիվ մարդկանց շրջանում` պարզելու նրանց ինտիմ  սովորությունները եւ նախընտրությունները:

Հարցման արդյունքները ցույց են տվել, որ կանանց եւ տղամարդկանց մեծ մասը համաձայնել են, որ մեկ շիշ գինին “իր գործն անում է”, այն է` զուգընկերներին ավելի զգայուն է դարձնում: Կանանց 42 տոկոսը խոստովանել է, որ “ես սիրում եմ քեզ” բառերը գերբնական ազդեցություն են ունենում իրենց վրա եւ ստիպում են իրենց սրտերին ավելի արագ բաբախել:

Հետաքրքիր փաստ են արձանագրել հարցվածների մեծ մասը` ժամադրությունից անկողին ճանապարհը հաշված րոպեներ է տեւում: Այսինքն, եթե ռոմանտիկ ընթրիքն ընթացել է բոլոր կանոններով` գինի, խոստովանություններ, հիմնականում բոլոր դեպքերում մեկ ժամից քիչ է պահանջվում երկուսով մեկ անկողնում հայտնվելու  համար:

Ի դեպ, տղամարդիկ կարծում են, որ “նախաբանից” մինչեւ օրգազմի հասնելը պետք է տեւի միջինում 45 րոպե, իսկ կանայք` 39, ինչն ամբողջությամբ հակասում է այն կարծիքին, թե կանանց ավելի շատ ժամանակ է հարկավոր սիրախաղն ավարտին հասցնելու համար:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ