20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

6 զոհ, 38 վիրավոր. Իրաքում կրկին լարված իրավիճակ է

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում գնդացիրի կրակոցների արդյունքում 6 մարդ է  զոհվել, 38-ը վիրավոր են, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը:

Կրակոցները տեղի են ունեցել Բաղդադի հրապարակում, որտեղ շիա ուխտավորները հավաքվել էին Մուսա ալ-Քադիմա իմամի կրոնական տոնին մասնակցելու համար:

Լարվածության աճն Իրաքում կրկին կապված է 2 խոշոր համայնքների` սունիթների եւ շիաների միջեւ հակամարտության հետ: 1997-ի մարդահամարի համաձայն` Իրաքի բնակչության 66 տոկոսը սունիթներն են, 34 տոկոսը` շիաներ: Սադամ Հուսեյնի ղեկավարման տարիներին սունիթներն Իրաքի պետական համակարգերում բարձր պաշտոններ էին զբաղեցնում: Սակայն 2003-ին ԱՄՆ-ի զինված ուժերի` Իրաք ներխուժելուց հետո, երբ Սադամ Հուսեյնը պաշտոնանկ արվեց, սունիթներն սկսեցին ճնշել շիաներին` զբաղեցնելով մի շարք կարեւոր պետական պաշտոններ, որոնց թվում ամենաազդեցիկը վարչապետի պաշտոնն է:

Իրաքի քաղաքական ասպարեզում ուժերի վերադասավորումն ավելի սրեց շիաների եւ սունիթների միջեւ հարաբերությունները: Քաղաքական դիտորդների կարծիքով` 2 մահմեդական համայքների միջեւ լարվածության հետագա աճը կարող է հանգեցնել քաոսի` քաղաքացիական պատերազմի եւ երկրի բաժանմանը էթնո-դավանական հիմքերով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ