19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Իսրայելի Կնեսետում կքննարկվի Հայոց ցեղասպանության հարցը

Վաղը` հունիսի 12-ին Իսրայելի Կնեսետի լիագումար նիստում քննարկում կլինի Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի թեմայի շուրջ: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել “Մերեց” կուսակցության  պատգամավոր Զահավա Գալիոնը, ով արդեն ստացել է Կնեսետի խոսնակ, “Լիկուդ” կուսակացության անդամ Ռեուվեն Ռիվլինի երաշխավորությունը: Այս մասին գրում է իսրայելական “Հաարեց” թերթը:

Թերթը նշում է նաեւ, որ Հայոց ցեղասպանության մասին քննարկումը չի սահմանափակվի միայն լիագումար նիստով: Այն կբարձրացվի նաեւ հանձնաժողովներից մեկում: Պարբերականը նշում է, որ քննարկումը յուրօրինակ դեմարշ կլինի Թուրքիայի նկատմամբ:

Նշենք, որ նախորդ տարի իսրայելական Կնեսետում 2 անգամ ներկայացվել է Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծը, սակայն 2 դեպքում էլ քննարկումները հետաձգվել են, քանի որ կառավարությունն առաջարկել է այդ հարցը չդնել քվեարկության:

Հայոց ցեղասպանության հարցը քննարկման կդրվի 2 տարի առաջ “Խաղաղության նավատորմի” շուրջ ծագած իսրայելա-թուրքական ընդհարման մասին զեկույցից մեկ օր առաջ: Այդ ժամանակ պաշտոնական Անկարան որոշել էր դատի տալ իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ